Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխատողը կարող է 12 ժամ ուտել, չկրել բարձրակրունկներ. Աշխատանքի գնալու մասին

Սեպտեմբեր 06,2013 18:27

Աշխատանքային փորձ, լեզուների գերազանց իմացություն և այլն. սրանք աշխատանքի անցնելու ընդունված պայմաններն են: Կան նաև այլ չափանիշներ, օրինակ՝ լինել երիտասարդ, բարետես, երբեմն նաև չամուսնացած, վատ վարքի տեր (վերջինս հատուկենտ աշխատանքներին է վերաբերում): «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ուրիշ էլ ինչ չափանիշներ կան աշխատանքի ընդունվելու դեպքում, և առհասարակ ինչպես են պատրաստվում աշխատողները աշխատանքի գնալիս: Աշխատանքին վարժ տիրապետելուց զատ առաջին հերթին շատ կարևոր է աշխատակցի վարքը և նրա հագուստը: Կանանց դեպքում նրանք չպետք է կրեն բարձրակրունկներ, եթե դա նրանց աշխատանքի մի մասը չի կազմում: Այս կարծիքին է երևանյան ինտերնետ ակումբներից մեկի տնօրեն Մարիամը: «Բարձրակրուկներն ինչների՞ն են պետք, թող դրանք կրեն այլ վայրերում»-ասում է նա: Հավելում է. «Անձամբ մեր աշխատողը պետք է կրի սպիտակ վերնաշապիկ և տափակ կոշիկներ: Դա պարտադիր կանոն է»: Իսկ երևանյան տուր ընկերություններից մեկի տնօրենը նշում է՝ աշխատակցի հագուստը չպետք է լինի խայտաբղետ կամ գռեհիկ, իսկ ինչ վերաբերում է շպարին, պատասխանում է. «Ես սահմանափակումներ չեմ դնում, պարզապես ամեն բան պետք է լինի չափի մեջ, հակառակ դեպքում՝ մենք այդպիսի աշխատակիցներ չենք ընդունում»: Նա նաև հավելում է. «Ես կարևորում եմ աշխատողի ինտելեկտուալ առանձնահատկությունները: Եվ եթե աշխատանքի ընդունելիս տեսնում եմ, որ նա հավուր պատշաճի չի ներկայացել, պարզապես չեմ ընդունում»: Տղամարդկանց դեպքում, ըստ գործատուի, կարևոր է, որ նրանք հետևեն հիգենիայի կանոններին և սափրված ներկայանան աշխատավայր: Կան բազում աշխատանքներ, ինչպես մատուցողի, որոնք պահանջում են համապատասխան համազգեստեր: Մի շարք մասնագիտությունների դեպքում էլ , ինչպես, օրինակ՝ գիդերի, լրագրողների, շրջիկ գործակատարների և այլն, հագուստի ընտրությունը մի քիչ հարաբերական է: 22-ամյա Աննան, ով շրջիկ գործակատար է (ամսագրեր է վաճառում), ասում է. «Օրեկան 6 ժամ եմ աշխատում: Աշխատանքս էնպիսին է, որ միշտ վազվզոցների մեջ եմ: Սովորաբար հագնում եմ շորտ և տափակ, բաց կոշիկներ կամ բոթասներ, որպեսզի շատ չհոգնեմ: Փորձում եմ նաև այդ օրերին քիչ շպարվել, որովհետև շոգ է, հակառակ դեպքում՝ հակառակ էֆեկտն է թողնում, տհաճությունը՝ քրտինքը կամ շպարի լղոզվածությունն անպակաս է»: Աննան նաև նշում է ՝ միշտ աշխատանքի է գնում բարձր տրամադրությամբ, ինչն աշխատանքը լավ կատարելու գլխավոր գրավականն է :

Գրասենյակային աշխատանքի դեպքում շատ կարևոր է նաև աշխատակցի գրասեղանը: Ընդունված է, որ սեղանին պետք է լինեն համակարգիչ, աշխատանքային փաստաթղթեր, գրենական պիտույք և ցանկության դեպքում նաև ծաղիկներ: Բոլոր տեսակի աշխատանքների դեպքում շատ կարևոր է ընդմիջումը, որի ընթացքում նրանք սնվում են: Սովորաբար աշխատողին հատկացվում է 20 րոպեից մինչև մեկ ժամյա ընդմիջում՝ կախված աշխատանքային ժամից: «Աշխատողը կարող է 12 ժամ ուտել, հնարավոր է՝ նա օրը 10 անգամ է սնվում է»,-ասում է Երևանյան ինտերնետ ակումբներից մեկի տնօրենը: Հարցին, թե աշխատակցի՝ հաճախակի սնվելը աշխատանքային գործընթացին չի խանգարում, պատասխանում է. « Ոչ, եթե ուզում է, թող ուտի, եթե չուտի, ընդհանրապես չի կարող աշխատել»: Իսկ ինչ վերաբերում է աշխատողների ուշացումներին, նա նշում է . «Ավելի լավ է չաշխատի, քան ուշանա: Մեկ-երկու անգամը ներել է , բայց ոչ ավել, հակառակ դեպքում՝ կամ նա ինքը պետք է հրաժարվի աշխատանքից կամ էլ պետք է նրան ազատել»: Հարցին, թե այդ դեպքում աշխատանքից ազատելուց առաջ նախազգուշացումներ կամ պատժամիջոցներ չե՞ն կիրառվում, պատասխանում է. « Դե եթե 500-1000դրամ պահենք, դա ոչինչ չի փոխի, ընդհակառակը,  դա նրանց ձեռ կտա»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30