ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, վերլուծելով, թե Մաքսային միությանը միանալը տնտեսական առումով ինչ կտա մեր երկրին, պարզել է, որ այդ միության մեջ լինելու պարագայում, մեր երկիր 260 միլիոն դոլար մաքսատուրք է մտնելու:
Նրա մեկնաբանմամբ, Ռուսաստանը, Բելառուսը ու Ղազախստանը միասին հավաքում են 260 միլիարդ դոլար մաքսատուրք, որից 87 %-ը գնում է Ռուսաստանին , 4,7 %-ը Բելառուսին եւ 7 %-ից ավել` Ղազախստանին: Այսինքն, ըստ պարոն Մելքումյանի, եթե մեր երկիրը միանա Մաքսային միությանը եւ 1 %-ն այդ հավաքագրված մաքսից տան Հայաստանին, ապա կստացվի, որ տարեկան 260 միլիոն դոլար մուտք կգործի Հայաստան: «Երկուսուկես անգամ ավելին, քան Հայաստանն այսօր մաքսատուրք է հավաքում, միանալով այս միությանը, մենք շահում ենք»-վստահեցրեց պարոն Մելքումյանը: Մեզ հետ զրույցում պարոն Մելքումյանն ասաց, որ հայտնում է, ոչ թե ԲՀԿ-ի, այլ իր` որպես տնտեսագետի կարծիքը:
Պատգամավորի համար դեռ պարզ չէր հնարավոր կլինի՞ Մաքսային միությանը միանալով, Եվրոպայի հետ վավերացնել նաեւ ասոցացման համաձայնագիրը, քանի որ. «Մինչեւ ՀՀ նախագահի այցը Մոսկվա, մենք գիտեինք, որ առեւտրի գոտուն միանալը ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, խնդիրը նրանում է հնարավո՞ր է արդյոք տարանջատել դրանք»: Տնտեսագետ Մելքումյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Մեկնաբանելով այս օրերին ռուսական տնտեսագետների կանխատեսումները, թե Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանի համար գազի գինը կիջնի եւ Հայաստանը դուրս կգա տրանսպորտային փակուղուց, պարոն Մելիքյանն այն կարծիքին էր, որ «Գազի գինը երբեք չի իջնի»:
Կարդացեք նաև
Հարցին, թե Մաքսային միությանը միացանք ի հաշիվ Ղարաբաղի,՞ պարոն Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ դրանով մի բան էլ «ստատուս քվոն խորացրինք»: Նա վստահ է, որ «մեր պետությունը, ի հաշիվ Ղարաբաղի, որեւէ բան չպետք է անի եւ չի անում»: Մանրամասները` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ