Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Երբեք չէի պատկերացնի, որ կկարողանա սերը փոխարինել գումարով». Ալենի պատմությունը

Սեպտեմբեր 06,2013 18:00

Ասում են՝ սերը կույր է, այն ոչ տարիք է ճանաչում, ոչ մեկ այլ բան: Հայտնի խոսքը լսելով 25-ամյա Ալենն ավելացրեց. «Միայն թե ոչ աղջկա համար»: Այս կարծիքի պատճառը թերևս Սոնան է, ում հետ Ալենը նույն համալսարանում էր սովորում: «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել, ոչ մեկին լուրջ չեմ ընդունել, – ասում է Ալենը, – դե ինքնահաստատման նման մի բան էր, դեռ փոքր էի, առաջին կուրսում էի սովորում, բայց երբ հանդիպեցի Սոնային, հասկացա, որ նա ուրիշ է, նա նման չէ մեկ ուրիշին»: Ալենը սիրահարվեց ու որոշեց քայլեր ձեռնարկել՝ Սոնայի սիրտը գրավելու համար: Ամեն առավոտ լսարանի այն սեղանին, որի մոտ Սոնան է նստում, ծաղիկներ էին դրված լինում: Մի օր էլ Ալենն ինքը համարձակություն ունեցավ խոսել ու խոստովանել իր սերը Սոնային: Ամեն ինչ կարծես հարթ էր ընթանում, մինչ այն պահը, երբ Ալենի մասին իմացավ Սոնայի մայրը: «Սոնան հարուստ ընտանիքից էր, իսկ ես՝ անգամ աշխատանք չունեի, նրան ամեն օր անձնական վարորդն էր տուն տանում, իսկ ես հաճախ դասից հետո ոտքով էի գնում տուն…», – ասում է Ալենը: Այդ տարբերության պատճառով էլ Սոնայի մայրը դեմ էր աղջկա ու Ալենի հարաբերություններին, ավելին, նա արդեն Սոնայի համար հարուստ փեսացու էր ընտրել, ում Սոնան տանել չէր կարողանում: Այս ամենը, թեև ամենօրյա վեճերի պատճառն էր դառնում, սակայն երբեք խոչընդոտ չէր հանդիսանում Սոնայի ու Ալենի հարաբերությունների համար: Ալենն աշխատանք գտավ, սկսեց աշխատել: Ճիշտ է, ինչպես ինքն է ասում, շատ տարիներ պետք է աշխատեր ֆինանասապես Սոնայի ընտանիքին հասնելու համար, բայց կարևորը ձգտում էր նպատակներն իրականացնել, ասում է. «Սոնայի համար պատրաստ էի ամեն ինչի, պատրաստ էի անգամ օր ու գիշեր աշխատել, որ Սոնան ոչնչից չզրկվեր ինձ հետ լինելով»: Ալենի խոսքով` Սոնան իրեն դուր է եկել հենց իր հասարակ ապրելակերպով. «Երբ հասկացա, որ փողը նրան չի փոխել, էլ ավելի սիրեցի, – ասում է Ալենը, – մեր օրերում դժվար է հանդիպել նման մարդու»: Արգելքները՝ Սոնայի հանդեպ աստիճանաբար ավելանում էին. փակի տակ էին պահում աղջկան, հեռախոսն էին վերցնում ձեռքից, սակայն միևնույն է, սիրող սրտերը միշտ էլ մի հնար գտնում էին միմյանց տեսնելու ու միասին հանուն երջանկության պայքարելու համար:

Այսպես շարունակվեց գրեթե 4 տարի. մինչ այն պահը, երբ եկավ Ալենի՝ ծառայության գնալու շրջանը: «Չէի ցանկանում ծառայել, վախենում էի, որ մի բան կփոխվի Սոնայի մեջ, մտածում էի մայրը կկարողանա ինձանից հետ պահել աղջկան, երբ հեռու լինեմ, – պատմում է Ալենը, – բայց այլ տարբերակ չունեի, ոչ ֆինանսապես էի ապահով, ոչ էլ տարբերակ ունեի չծառայելու, մնում էր միայն հույսը, որ երկու տարին շուտ կանցի, ես կվերադառնամ, կշարունակեմ աշխատել, գումար կկուտակենք ու կամուսնանանք»: Ալենն ամեն ինչ ծրագրել էր՝ աշխատանքից մինչև ամուսնություն, սակայն ցավոք ոչ միշտ է ամենը նախատեսվածի պես լինում: Թվում էր` Սոնային ոչինչ չէր կարող փոխել, թվում էր` այսքան խոչընդոտ հաղթահարելուց հետո նրանք միասին կհանսեին նպատակին, բայց արի ու տես Սոնայի մայրիկին հաջողվեց ամուսնացել աղջկան հարուստ փեսացուի հետ. «Եղավ այն, ինչից վախենում էի,- ասում է Ալենը, – երբեք չէի պատկերացնի, որ Սոնան կկարողանա սերը փոխարինել գումարով»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30