Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկանը կոչ է անում ակցիայի մասնակիցներին գալ միասնական քննարկման

Սեպտեմբեր 06,2013 17:27

«Այն վարձավճարը, որ սահմանված է, թե ‘պետության, և թե’ բուհերի կողմից, որևէ առնչություն չունի իրական արժեքի հետ, որը շատ թանկ է»,-այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում` անդրադառնալով ուսման վարձավճարների բարձրացմանը, ասաց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:

Ըստ դեկանի` համալսարանում թեկնածու դասախոսը ստանում է 150 հազար 7 հարյուր դրամ, որից հարկեր են գանձվում` ստացվում է 120 հազար դրամ, որը բավարար չէ ընտանիք պահելու համար:

Վերջինս առաջարկեց, որպեսզի դասախոսներն ու ուսանողները համախմբվեն և միասնաբար քննարկեն այս խնդիրը, քանի որ այսօր շատ դասախոսներ ունեն ուսանող երեխաներ. «Մեր սոցիալական բեռը ծանր է և այդ բեռը ծանր է նաև ուսանողության համար»,-ասաց դեկանը` հավելելով, որ պատրաստ է ակցիայի մասնակից, բանիմաց անհատների հետ քննարկում ունենալ. «Ես պատրաստ եմ և կոչ եմ անում, որ եթե կկամենան, մենք միասին կքննարկենք, կկիսվենք, կարող է այնպես է պատահում, որ մենք նույն բանն ենք ցանկանում: Ես իմ լիազորության շրջանակում, որպես դեկան, որպես ՀՀ քաղաքացի, որպես ուսանողի ծնող պատրաստ եմ տվյալ անձի հետ խոսել ու քննարկել: Այս տարբերակով սեպ է խրվում ուսանող-դասախոս հարաբերություններում , իսկ մենք միմյանցից անջատ չենք կարող լինել»,-ասաց Դումանյանը` նշելով, որ համալսարանը հիմնարկ է և հարկատու է՝ ինչպես մյուս կառույցները, և լավագույն կադրերին չի կարողանում պահել միայն նրա համար, որ աշխատավարձերը ցածր են:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30