Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ականները ամոթից չեն կարողանում խոսել»

Սեպտեմբեր 06,2013 17:24

p_005 p_002 p_003 p_004«Չի եղել բաց քննարկում, ամեն ինչ արվել է ստվերային քաղաքական առեւտրի եւ տարօրինակ խաղադրույքների պայմաններում, դեբատի որեւէ ձեւաչափում այդ հարցերը չեն քննարկվել: Մինչեւ հիմա իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում այդ Ասոցացման պայմանագիրը՝ Խորը եւ համապարփակ առեւտրի գոտիով, ինչ է նշանակում Մաքսային միությունը, Եվրասիական միությունը: Ինչ-որ մեկը հաշվարկներ արե՞լ է, տեսե՞լ եք, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հաշվարկներով ցույց տա, որ Մաքսային միությունն ընդունվելը Հայաստանին տալիս է այս-այս առավելությունները»,- այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Նա վստահեցրեց, որ ամեն քայլը քաղաքականության մեջ բերում է դիվիդենտներ եւ կորուստներ, եւ ինչ-որ մեկը պետք է այդ բալանսը հաշվեր. «Մեզ ոչ տեղյակ են պահում այդ համաձայնագրերի դետալների մասին, բանակցությունների մասին, հիմնավորումների ու հաշվարկների մասին: Դա իշխանության պարտականությունն է: Դա նշանակում է մի բան, որ իրենք թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, որովհետեւ մի բան լավ գիտեն՝ իրենց ժողովուրդը չի ընտրել: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց լեգիտիմությունը ստանում են ոչ թե ժողովրդից, այլ օտարերկրյա աջակցությունից: Դրա համար իրենք պատրաստ են ցանկացած ճնշմանը կամ առաջարկին՝ լինի դա Վաշինգթոնից, Մոսկվայից, թե Բրյուսելից, պատասխանել՝ այո: Հենց դա է պատճառը, որ հետո հայտնվում են այս անհարմար վիճակների մեջ: Եթե բոլորին այո ես ասում, ընկնում ես այն նվաստացուցիչ վիճակի մեջ, ինչի մեջ ընկավ Սերժ Սարգսյանը: Հիմա ամոթից չեն կարողանում խոսել: Հասկանում են, որ եթե փորձեն արդարանալ, բոլորիս աչքի առաջ զբաղվելու են տրամաբանության բռնաբարությամբ: Այնտեղ կան մի քիչ ավելի ամոթ ունեցող մարդիկ: Այդ մարդիկ այսօր պապանձվել են: Դուք տեսե՞լ եք, որ ՀՀԿ-ականները այսօր կարողանան հոդաբաշխ բացատրություններ տալ իրենց հայտարարություններին»:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ պետական մակարդակներում ասում էին, որ Մաքսային միությունը ինքնիշխանության կորուստ է, որ ձեռնտու չէ Հայաստանին, մյուս օրն ասում են, որ դրանից ավելի մեծ դրախտ գոյություն չունի: Անմեղսունակների հետ գործ ունենք, նրանք քաղաքական գործիչներ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հհկ-ն Անամոթների կուսակցություն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30