Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն մեղադրանքի սլաքն ուղղում է ԵՄ-ի՞ կողմը

Սեպտեմբեր 06,2013 17:22

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դեռեւս ծանոթ չէր Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոնի այն հայտարարությանը , որ  Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, քանի որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

Մեզ հետ զրույցում պարոն Սահակյանը փոքր-ինչ անակնկալի եկավ ու հարկ համարեց մեջբերել ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ բրյուսելյան հանդիպումների հաղորդագրությունից, որ հանդիպել են, զրուցել են, քննարկել են եւ գլոբալ առումով խնդիր չի եղել կամ չկա, հատկապես վիլնյուսյան գագաթաժողովում նախատեսվող ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հետ կապված:

«Եվս մեկ անգամ նշեմ, որ մենք պատրաստ ենք նորից շարունակելու այն սերտ համագործակցությունը՝ քաղաքական, ինստիտուցիոնալ բարեփոխումների դաշտում, եւ, որեւէ խնդիր, գոնե մեր տեսանկյունից, գոյություն չունի: Միեւնույն ժամանակ, նաեւ մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք այնքան սերտ, խորը համագործակցել ԵՄ-ի հետ, որքանով ԵՄ-ն է պատրաստ կամ ընդունելի, ընկալելի է համարում մեզ հետ շփումները»,- ասաց իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Մեր հարցին՝ փաստորեն, ԵՄ-ի՞ն եք մեղադրում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մեղավորը ԵՄ-ն չէ: Բայց եթե նայում ենք ԵՄ-ի 28 պետությունների անցած ճանապարհը, հատկապես վերջին՝ մերձբալթյան երկրների անդամակցումը ԵՄ-ին, տեսնում ենք, թե ինչպիսի՞ երկար ճանապարհ են անցել, ինչպիսի՞ փոփոխություններ են եղել եւ կառուցվածքային, եւ ինստիտուցիոնալ առումներով: Տեսնում ենք, որ այդ ճանապարհը երկար է ու նաեւ ԵՄ-ի համատեղ, սերտ աշխատանքի արդյունքում է նաեւ այդ դաշտը տարվել, հնարավորություն է տրվել: Մեր պարագայում էլ էդպես պիտի լիներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սրան ոնց եք մարդու տեղ դնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30