Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Գործընթացը չսկսած այն արդեն տապալված համարելը ճիշտ չէ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2013 17:17

«Արդար չէ դեռ չսկսած գործընթացների նկատմամբ արդեն ասել, որ ակնկալիքներ չունենք: Թող լինի խորհրդակցություն, իրենց առաջարկները ներկայացնեն այն ժամկետներում, որ իրենց համար ճշտել են, այդ ժամանակ էլ կտեսնենք` առաջարկները իսկապես փոփոխություն կբերե՞ն, թե՞ ոչ: Ուստի գործընթացը չսկսած այն արդեն տապալված համարելը ճիշտ չէ»,-Aravot.am-ի հարցին` լուրջ ակնկալիքներ ունե՞ն ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից, այսպես պատասխանեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը:

Մեր հարցին` այն փաստը, որ հանձնաժողովում ընդգրկված չեն ընդդիմության ներկայացուցիչներ, չնայած ժամանակին սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիրը բարձրացվել էր հենց ընդդիմության կողմից, արդյոք ինչ-որ բանի մասին չի՞ խոսում, Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Դա ինչ-որ բանի մասին խոսում է : Նաև այն առարկությունը, որ հանձնաժողովի անդամներից մեկը արել է այս հարցի կապակցությամբ, դա էլ է զարմանալի: Փոխանակ հանձնաժողովի անդամներին նշանակողը, կամ նրա խոսնակը բացատրի, թե հանձնաժողովում ինչու ընդդիմությունից մարդ չկա, հանձնաժողովի անդամն է բացատրություն տալիս: Բայց անգամ այս հանգամանքը հաշվի առնելով` ճիշտ չէ ասել, որ գործընթացը տապալված է: Թող քննարկեն, քանի որ ընդդիմությունն էլ ասելիք ունի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30