Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն Արման Նավասարդյանը, անդրադառնալով սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու հարցում ՀՀ իշխանությունների և մյուս կազմակերպությունների արձագանքին՝ նշեց, որ համարժեք քայլեր չեն ձեռնարկվել մեր հայրենակիցներին օգնություն հասցնելու համար:
Այս կապակցությամբ «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի Սիրիայի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց. «Այդ խոսքերը մեզ վշտացրին, քանի որ մեկ տարի է աշխատում ենք սիրիահայերի համար: Արման Նավասարդյանի ներկայացրած դիտարկումները մի քիչ երևակայական են, առավել ևս, երբ ասում է, որ Դաշնակցությունը ոչինչ չի անում: Գուցե նա չգիտեր, որ այսօր Հալեպում դաշնակցական տղաներն են ապահովում քաղաքի պահակությունը»:
Պարոն Ջոզիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վշտացած են Արման Նավասարդյանի այն խոսքերից` թե ո՞ւր էր ՀՅԴ-ն: Այնուհետև հավաստիացրեց, որ իրենք ամեն հնարավորը արել են սիրիահայերի համար և դեռ անելու են:
Մեր հարցին` մասնավորապես ի՞նչ հրատապ քայլեր են ձեռնարկվելու սիրիահայությանը օգնելու համար` հաշվի առնելով այն, որ Սիրիայում վերջին օրերին ճգնաժամը սրվել է, պարոն Ջոզիկյանը պատասխանեց. «Օգնիր եղբորդ» հիմնադրամը, քանի դեռ Հալեպը պաշարված է, այստեղ հիմնականում սիրիահայերի` բնակության, սնունդ ապահովելու և այլ հոգսերը հոգալու հարցով է զբաղված: Եթե պետք լինի, որ մենք դարձյալ հասնենք Սիրիա օգնության , մենք պատրաստ ենք մեր օգնությունը հասցնելու սիրիահայերին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ yerkir.am-ի
Պարոն Նավասարդյանը երեւի քիչ է կերել Դաշնակցության հացը Բեյրութում պաշտոնավարելու ժամանակ: “Պետք էր տագնապ հնչեցնել աշխարհով մեկ` հայերին հանելու Սիրիայից եւ այլ տեղեր ուղարկելու: -բա սա հայրենի դիվանագետի, հայ պետական գործչի խոսքեր են? գնչու ենք, ինչ ենք-Հայրենիք ունեցող ազգ եք, պարոն նախկին արտգործնախարար եւ դեսպան: Ուր է մեր պետականության, Սփյուռքի նախարության մշակած Հայրենադարձության ծրագիրը? Էդ Սերժն իրեն անձամբ է ասել, թե պայմանավորվել է Պուտինի հետ, նավերով հայերին փրկելու մասին:
Պարոն Նաւասարդեանի ելոյջին այլ տեղէ ժանօջացայ: Համոզուաժ եմ, որ իր հարցումը սխալ հասցէի ուղղած է:
Իսկական հասցէատէրը իր վերեւիններն են, սկսեալ իր անմիջական վարպետէն, որ մինչեւ այսօր հաւանաբար միայն ծպտուն հանած է այս հարցով:
Ցաւ ի սիրտ, եթէ համեմատենք կազմակերպութեան մը եւ ՊԵՏՈՒԹԵԱՆ մը ըրածները, կազմակերպութեան կշիռքը անհամեմատօրէն ծանր կը կշռէ:
Յիշեցնե՞մ, որ տագնապի կիսուն, պարոն Նաւասարդեանի վարպետները նախ ՀԱՅԿԱԿԱՆ օդանաւի տոմսերու գիները գրեթէ կրկնապատկեցին եւ յետոյ, ինչ-ինչ հաշիւներով՝ սնանկացուցին:
Յիշեցնե՞մ, որ «Օգնիր Եղբօրդ» ծրագրի ուղարկած օգնութեան համար հարիւր հազար տոլար փոխադրագին գանձեցին:
Յիշեցնե՞մ, որ Համահայկական Թելեթոնի հանգանակուած գումարի սուրիահայութեան յատկացուած բաժին պէտք է ըլլար…..:
Յիշեցնե՞մ, որ քանի հայ ընտանիք, հայրենիք հասնելէ վերջ, կոտրուած, ետ Սուրիա դարձան կամ եւրոպական երկիրներ գաղթեցին:
Յիշեցնե՞մ, որ քանի ընտանիք այսօր Հայաստանէն դուրս գալու կը սպասէ:
Ասոնք շատ հապճեպ մատնանշումներ են միայն:
ՀՅԴն եւ բոլոր աւանդական կազմակերպութիւնները իրենց ուսերուն ինկած պարտաւորութիւնները բաց ճակատով կը կատարեն: Անոնք են, որ առանց ամպագորգոռ յայտարարութիւններու գաղութի կարիքներուն կը հասնին. համեստօրէն եւ լռութեամբ: Բարեբախտաբար, թէ՝ դժբախտաբար, անոնք մարտական տարազ հագնելով, լուսանկարուելու եւ ինքնագովազդելու հիւանդութեամբ չեն վարակուած: Առ ի յիշեցում, պարոն Նաւասարդեանի կառավարութիւնը ինքնապաշտպանութիւնը զօրացնելու, կամ՝ նոյնիսկ առօրեան թեթեւցնելու համար մատ մատի չէ զարկած:
Պարոն Նաւասարդեանը եւ իր վարպետիկը միջազգային քանի՞ ատեանի մէջ սուիրհայութեան մասին մտահոգութիւն եւ ահազանգ բարձրացուցին:
ԱՄՕԹ, պարոն Նաւասարդեանին եւ իր վարպետներուն, որ նման ԱՄՊԱԳՈՐԳՈՌ խօսքերով հանդէս կու գան: Պրն. Նաւասարդեանի մատնանշած յայտարարութեան ծանօթ չեմ: Բայց գիտեմ, որ սուրիահայերս ահաւոր հիասթափուած ենք Հայաստանի ղեկավարութեան անաճառակութենէն:
Պարոն նախկին արտգործնախարարը հատոկ պատվեր է կատարում հաճոյանալեւ եւ վայրահաչելու?
Կարդալով հոդվածը և դրան հետևած քոմենթները,կրկին անգամ համոզվեցի,որ մենք ունիկալ ժողովուրդ ենք:Տեսեք ինչ է գրում իր քոմենթում պ-ն Աղ Արամեանը ,,Պրն.Նավասարդյանի մատնանշած հայտարարությանը ծանոթ չեմ:Բայց գիտեմ,որ սիրիահայերս ահավոր հիասթափված ենք Հայաստանի ղեկավարության անճարակութենեն,,:Ստացվում է,որ Հայաստանի ղեկավարության անճարակության համար մեղավորը Ա. Նավասարդյանն է?:Ինչպես կարելի է մարդուց դժգոհել,առավել ևս,ամոթանք տալ նրան,առանց իմանալու,թե մարդը ինչ է ասել:Դա նման է այն արտահայտությանը,երբ դիլետանտն ասում է ,,ես այդ գիրքը չեմ կարդացել,բայց հեչ տպելու բան չէ,,:Մարդը հստակ ասում է,որ դեռ մեկ տարի առաջ կանխազգալով վտանգը,ինքն ահազանգել է,որ իշխանությունները միջոցներ ձեռք առնեն սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար:Ի դեպ,որքան ինձ հայտնի է նույն ,,դիպլոմատ,,կայքից, Ա.Նավասարդյանը արտգործնախարար չի եղել:Նա եղել է արտակարգ և լիազոր դեսպան:Իսկ դրանք տարբեր պաշտոններ են:Իսկ դաշնակները,ինչպես միշտ,իրենց տարերքի մեջ են—,,այս ենք արել,այն ենք արել,,:Արդյունքը?????:Ձեզ չի թվում??,որ սկսում եք նմանվել տիկ.Հրանուշ Հակոբյանին:Վստահ եմ,որ Արտակարգ և Լիազոր դեսպանը իմ քոմենթի կարիքը բացարձակապես չունի,բայց այդուհանդերձ՝ այդպես,կներեք, ,,ափռ-ցփռ,,խոսել էլ չի կարելի:
Սիրելի dyadyur, կարելի չէ «եունիկալ» ժողովուրդ ըլլալու ձեր կարծիքին չհամաձայնիլ: Կարդալով ձեր մեկնաբանութիւնը, առաւել եւս համոզուեցայ այդ իրականութեան: Ճիշդ ըսած էք. «Ինչպես կարելի է մարդուց դժգոհել,առավել ևս,ամոթանք տալ նրան,առանց իմանալու,թե մարդը ինչ է ասել)»…: Ճիշդ այնպէս, ինչպէս դուք քննադատած էք զիս, առանց ամբողջովին կարդալու իմ գրածս: Հաւանաբար ձեր ակնարկութիւնը այս նախադասութեան մասին էր. «Պրն. Նաւասարդեանի մատնանշած յայտարարութեան ծանօթ չեմ»: «մատնանշած» եւ ոչ թէ «ըրած, ունեցած, կատարած»: Եթէ մաղձը մէկ կողմ դրած կարդայիք, ձեր փորած փոսին մէջ պիտի չիյնայիք:
Առաւել. ես երբեք չեմ ըսած, որ մարդը արտգործնախարար եղած է: Բայց, որպէս դեսպան, այդ նախարարութեան պաշտօնեայ եղած է:
Դեռ պիտի չանդրադառնամ Դաշնակցութենէն արտաքսուած ըլլալու հանգամանքին…ոչ հրաժարած, ոչ ալ հեռացուած…արտաքսուած…:
Ձեր մեկնաբանութիւնը, այս իմաստով, չափազանց խոցելի է: Իմ մատնանշածներս իրականութիւններ են: Ոչ դուք, ոչ ալ ուրիշը պիտի կրնայ զանոնք փոխել: Ամէն պարագայի, այո, դաշնակներո «տարերգի» մէջ են: Այդ տարերգի մաս կը կազմեն գաղութի կարիքները հոգալ եւ պաշտպանութիւն կազմակերպել:
Հիմա, խորհուրդ կու տայի, որ վերեւի մեկնաբանութիւնը դարձեալ կարդաք. ճիշդ կարդաք:
Կարդալով dyadyur անհասկանալի ID-ով անձի գրածը` խորհուրդ կտայի մի փոքր ուսումնասիրել հայ ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմությունը, որպեսզի կայքերի տեղեակտվությամբ եւ մեկնաբանություններով չառաջնորդվի: Իսկ Ձեր զարմանքը կամ զայրութը առաջ չեկավ Նավասարդյանի հետեւյալ խոսքերից, թե այլ տեղ պետք էր հայերին տանեին: Ես մի անգամ եւս իմ զայրութն արտահայտում եմ,ՙ մենք գնչու չենք: Մենք Հայրենիք ունեցաղ ժողովորդ ենք, ու նախկին պատվավոր, թե անպատվաբեր դեսպանին, արտաքին գործերին նախկին, թե ներկա, մի խոսքով պետական գործչին հարիր չէ, նման լեզվի սայթաքումներ: Դա մարմնավորում է իր մտածելակերպը: Իսկ նման մտածելակերպով մարդը թող բարձր բաներից երբեք չխոսի: Ինչ վերաբերվում է Դաշնակցության արած-չարածին, կրկին խորհուրդ կտայի մի քիչ գիրք կարդալ, կամ Հանրային Առաջին հեռուստատեսությամբ վերջերս ցուցադրվում էր ֆիլմ Առաջին Հանրապետության, Նեմեսիս գործաղության նվիրված, ուր անգամ չհիշատակաելով կամ շատ հազվադեպ հիշատակելով Դաշնակցությանը, դիտողը կարող էր արժեւորել այդ կուսակցության դերակատարությունը հայոց պատմության մեջ: Մի քիչ էլ խորհուրդ կտայի հետաքրքրվեիք, թե ինչ էր անում Դաշնացությունը Լիբանանի քաղաքացիական պատերազմների ժամանակ: Իսկ ինչով էր զբաղված ԿԳԲ-ական Արման Նավասարդյանն իր դեսպան եղած ժամանակ կարող եք կրկին մի փոքր ուսումնասիրություն անել` խոսելով լիբանանահայ գաղութի ակնառու կամ ավելի ճիշտ սովորական հայ մարդուց:
Սոնիա ջան, ձեր կարծիքին կը միանամ:
Սպարտակ Ղարաբաղցյանին անձնապես չեմ ճանաչում, բայց, Երկիր-ի կայքում կարդալով նրա մեկնաբանությունը, ուզում եմ այստեղ էլ այն հրապարակել.ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ ԾԱՆՐ Է, և ինչպես ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ԱՍՈՒՄ, ,,ՀԱՑԻ ՄԵՋ ԱՂ ՉԿԱ,,… Անկեղծ ասծ տարիների մեր մտերմությունն ու ,,ԱՂՆ ու ՀԱՑԸ,, չէի ու զենա մոռանալ, բայց մի մարդ է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ վրա սուր ճոճում, որի և ՀԱՑՆ է կերել և նրա երաշխավորությամբ ԱՐՏԱԿԱՐԳ և Լիազոր դեսպան նշանակվել ԼԻԲԱՆԱՆՈՒՄ… Հիշեցնե?մ, սիրելի ԱՐՄԱՆ, Դաշնակցության շարքերն անցնելու քո երդման օրը… Հիշեցնեմ, թե ինչպես էիր ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ամեն մի խնդիր ունենալու դեպքում դիմում ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ… բարեբախտաբար շատ բան չհասցրիր իմանալ…Արտաքսվեցիր ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ… Անկեղծ ասած, կլռեի, բայց երախտամոռ մարդկանց չեմ հարգում, թեկուզ տիտղոսավոր ԴԵՍՊԱՆ…
Տիկին (գուցե և օրիորդ,էական չէ)Սոնյային–առաջնորդվելով Ձեր անգին խորհուրդներով,վաղվանից սկսում եմ գրքեր կարդալ:Համեստորեն խնայելով Ձեր թանկագին ժամանակը,խորհուրդ չեմ հարցնում թե ինչից սկսեմ:Հարգանքներով՝Յուրի Խոջայան:
Պարոն Խոջայան, ներողություն եմ հայտնում, որ ձեր անունը ինձ անծանոթ է, բայց զգացի, որ նեղսրտել եք իմ խորհրդից: Հավատացնում եմ նման մեծամիտ քայլի դիմեցի Ձեր իսկ խոսքերից ելնելով: Նախ, ինչպես կարելի էր աղավաղել պարոն Արամյանի մեկնաբանությունը: Շատ հստակ էր, թե նա ինչ նկատի ուներ:Թույլ տամ ինձ բացատրել. ոչ թե նա ծանոթ չէ Նավասարդայանի ասածին, այլ Նավասարդյանի կողմից մատնանաշված հայտարարությանը: Արդյոք արժի նենգափոխել այն, ինչ ակներեւ է: Եթե խորհրդին էլ հետեւելու եք, ու ինչպես հասկացա Ձեր գրածից, վերընթերցելու եք գրքեր, ապա պատմությունը նենգադավորեն փոխված շարադրանքներ (խորհրդային ու խորհրդային պատմագրության դպրոցում թրծվածների)մի կարդացեք, այլ վավերագրեր: Ձեր կարդացածն ու, վստահ եմ, ընկալածն էլ նենգադավորեն խեղաթյուրելով մի մեկնաբանեք: Ձեր նենգափոխության պատճատով ես հասկացա, որ այն ամենն ինչ թվարկել էր պարոն Արամյանը, Դաշնակցության քայլերից էր, այլապես նա հիշատակել էր բոլոր ավանդական կուսակցություններին, այդ առումով շնորհակալ եմ Ձեզ փակագծերն ավելի հստակ բացելու մեջ: Եթե չպատասխանեմ Ձեզ, ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ այն պատճառով, իմաստ չեմ գտնում նման կեցվածքով անձանց հետ ժամանակ կորցնել: Այժմ պատասխանեցի սոսկ այն պատճառով, որ եթե որեւէ մեկը կարդար Ձեր, ինչպես Դուք եք ասում քոմենտը, հասկանա, որ պարոն Արամյանի ասածն ինչպես եք սնանկ ու ձախողված նենգափոխել: Ու թույլ տվեք նկատել, որ ձեր մեկնաբանությունից բոլորովին չզգացի, որ Ձեր սիրտը ցավում է մեր հայրենակիցների համար, իսկ նրանց հասցեին, ովքեր ինչ-որ բան անում են, վայրահաչել, այս կայքի կանոնները թույլ չեն տալիս որակում տալ: Մնացեք խաղաղությամբ:Սոնյա
Անպտուղ բանավեճերի կողմնակից չեմ,ուստի ինչպես տիկ. Սոնյային,այնպես էլ պ-ն Արամ Արամյանին (ով ինձ՝ անհասկանալի պատճառով դիմել է ,,Սիրելի,,մակդիրով..անծանոթ տղամարդկանց դիմելաձևը այլ է) ցանկանում եմ առողջություն և հաջողություններ:Շարունակեք դիտել Հանրային հեռուստատեսության առաջին ալիքը և հպարտացեք մեր՝ ինչպես ղեկավարներով,այնպես էլ մեր երկրի ,,հաջողություններով,,:Տիկ.Սոնյա,ես միայն չհասկացա,թե ինչով են վատ գնչուները մյուս ազգերից:Որքան որ ես գնչու եմ տեսել, բոլորը,գոնե արտաքինով,մեր նման մարդիք են, (չեք գտնում??).նույնիսկ իրենց թագավորն ունեին,որը մի երկու շաբաթ առաջ մահացավ: Ի դեպ, ցանկացած երկրի դեսպան վարձատրվում է այն երկրի կողմից,որի շահերը որ նա ներկայացնում է:Եվ վատ չի վարձատրվում:
dyadyur,
Շատ ճիշդ որոշում է. անպտուղ վէճերէ հեռու մնալ:
Հայերէնի անցանկալի դասին համար ալ շնորհակալ չեմ:
Առ ի տեղեկութիւն. Հայաստանի Հանրային հեռատեսիլի հետեւող չեմ..: Այդ հաճոյքը քեզի կը ձգեմ:
Իսկ Հալէպի մասին իմ տեղեկութիւններս, ի տարբերութիւն քեզ նմաններուն, ուղղակի Հալէպէն են: Այնպէս որ, դուն եւ քու պարոն Նաւասարդեանը ի՛նչ ուզէք ըսէք. մէկ է: Գործը կը շարունակուի: Յաջողութիւն: