Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքը մեկ տարեկան է

Սեպտեմբեր 06,2013 16:38

Երևանի քաղաքապետարանի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում նշվել է ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ստեղծման մեկ տարին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ բացված բաժանմունքը հնարավորություն է տալիս սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես սրտի ռիթմի խանգարումների դեպքում կազմակերպել համապատասխան բուժում, նաև ստենդավորում կատարել: Մեկ տարվա ընթացքում բաժանմունքն ավելի քան 150 հիվանդ է ընդունել: 

Բաժանմունքը, ինչպես նաև սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն ընդհանրապես, գտնվելով քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում, տեխնիկական վերազինման նպատակով պարբերաբար անհրաժեշտ աջակցություն է ստացել:
Ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է եղել նաև «Երևանյան ամառ» ծրագրով անցկացվող առողջապահական ակցիային, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ ստացել են անվճար խորհրդատվություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30