Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը` Մաքսային միությանն անդամակցելու մասին

Սեպտեմբեր 06,2013 16:35

Այսօր լրագրողները իր ծննդավայրում`Ամասիայում հյուրընկալված Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին և մի՞թե դա ամենաօպտիմալ տարբերակն էր մեր երկրի զարգացման համար: «Դա քաղաքական որոշում է, որոշումը կայացված է, ավելի լավ է դրան ես չպատասխանեմ…Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում էր, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Մաքսային միությանն անդամագրվելը տնտեսական առումով բավականին հեշտացված ռեժիմներ է նախատեսում Մաքսային միության մեջ գտնվող երկրների սահմաններում, Մաքսային միության սահմաններում», -ասաց ՊԵԿ նախագահը:

Այն հարցին, թե մյուս երկրների հետ մաքսային հարաբերություններ ունենալիս, չե՞ն ավելանա արդյոք տոկոսադրույքները, Գագիկ Խաչատրյանը այսպես արձագանքեց .«Նման բան չկա, մյուս երկրների հետ նույն ռեժիմներով աշխատելու ենք, մաքսային դրույքաչափերը , գործարկումները գնում են դեպի պարզեցում, Մաքսային միությունը չի խոչընդոտի մյուս երկրների հետ հարաբերություններին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    ՊԵԿ նախագահը կամ լկտիաբար ստում է, կամ տգետ է: Հազար անգամ ասվել է, որ Մաքսային միության անդամ երկրների մաքասային քաղաքականությունը որոշում է վերպետական մարմինը: Դժվար է, երևի, հասկանալ այս ճշմարտությունը, թե՞ շահավետ չէ…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանը ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ անելու նախաշեմին է: Հայաստանի de facto նախագահ Սարգսյան Սերժիկը ԻՐԱՎՈԻՆՔ ՉՈԻՆԻ ամբողջ ազգի անունից այսպիսի ճակատագրական որոշում կայացնի: Եթե Հայաստանը իրոք դառնա Մաքսային միության /«Եվրասիական միության» անդամ,ապա Ղարաբաղը ՄԻԱՆՇԱՆԱԿ մնալու է Ադրբեջանի կազմում. ով սա չի հասկանում,նա քաղաքականապես ՏՀԱՍ է:

    Մաքսային միության ԲՈԼՈՐ երկրները բռնատիրական,հետամնաց ու հումք արտահանող երկրներ են,որոնք Հայաստանին ՈՉԻՆՉ կամ շատ քիչ բան ունեն տալու: Սրանից ՄԻԱՅՆ օլիգարխային-կոռումպացված կլանն է շահելու: Այս մարդիկ Եվրամիության դեմ ոչ մի լուրջ արգումենտ ՉՈԻՆԵՆ,բացի նույնասեռականներով/միասեռական ամուսնություններով վախեցնելու իրենց տհաս փորձերը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30