Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայան. «Եթե ռուսը այս կողմից է ասում, մյուսը` այն, նշանակում է՝ մեզ բանի տեղ են դնում…»

Սեպտեմբեր 06,2013 16:26

«Մենք պետք է հաշվի առնենք այն, որ մեր հարեւաններով հանդերձ, բոլորս ԵԽ անդամ ենք, այսինքն` Սովետական միությունը, որպես այդպիսին, որ կազմաքանդվեց, իրավական ձեւակերպում եղավ եւ ԵԽ անդամ դարձան բոլոր Սովետական միության պետությունները, նաեւ Եվրոպական երկրներ, ապա կանոնակարգ մշակվեց, կոնվենցիա` Եվրադատարան, որն առ այսօր աշխատում է ԵԽ պետության երկրների համար, ԵԽ վեհաժողովը միշտ մասնակցում է քննարկումներին, պատգամավորներ են միշտ գնում, իսկ հիմա հարց է առաջանում, իսկ ԵՄ-ն ի՞նչ մարմին է: Բոլորս ԵԽ անդամ ենք, պայմանագրերը եւ կոնվենցիաները ստորագրել ենք մեր հարեւաններով հանդերձ, բայց կա նաեւ ԵՄ, որը նույնպես ենթարկվում է ԵԽ-ին: ԵՄ-ն հիբրիդ է: Եվրոն աշխատում է ԵՄ պետություններում, բայց եվրոպական պետություն կա, որ ԵՄ-ի մեջ չէ, սակայն ԵԽ-ի մեջ է, բայց` եվրոպական փողը չէ: Այսինքն՝ մի խուճուճ բան է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Տեր-Եսայանը նշում է, որ Ռուսաստանն էլ է Եվրախորհրդի անդամ, բայց նա ՆԱՏՕ-ի անդամ չէ, ի տարբերություն մեզ. «Մենք համեստ ազգ ենք, մտել ենք այս խուճուճ բաների մեջ: Այսօր ԵՄ-ն հայտարարում է, թե Հայաստանը պիտի պատասխան տա, բայց ինչի՞ն, համապարփակ տնտեսական առեւտրի՞ն… Համապարփակը գիտես, դե Թուրքիային ասա թող ճանապարհը բացի: Ես հարց եմ տալիս, Թուրքիան ԵՄ համապարփակ բարեկամն է, ԵԽ անդամ է, տարիներով մեզ շրջափակման է ենթարկում, դե թող համապարփակ ձեւով ասեն՝ հարգելի հզոր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա, դե որ Հայաստանի հողերը զավթել ես, ինչու ճանապարհ չես տալիս, պայման ես դնում: ԵՄ-ն շատ լավ է, իր բոլոր արժեքներով, բայց այստեղ մի նրբություն կա` իրավունքի խնդիրն է: Ասում ենք՝ չենք ուզում Ռուսաստանի սապոգի, լծի տակ լինել, բայց Ռուսաստանն էլ է, չէ,՞ ԵԽ անդամ, իսկ ԵՄ անդամ չէ: 23 տարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի թողնում սահմանը բացել, պայման է դնում, դե եթե այդքան հզոր ես, ռուսը մի լավ խոսք ունի, ասում է` Եվրամիություն, դու մեզ ուկազ չես, այսինքն` ստատուսով ԵՄ-ն ԵԽ անդամներին իրավաբանորեն չի կարող հրաման տալ:

Դե եթե այդքան համարձակ եք՝ Ղարաբաղի խնդիրը ինչո՞ւ չեք լուծում, կամ` Թուրքիային ասեք, թող ճանապարհը բացի…»:

Տեր- Եսայանի խոսքով` Թուրքիան եւ Ադրբեջանը 23 տարի մեզ փակել են, իսկ հիմա եթե Ասոցացման պայմանագիրը ստորագրենք, ուրեմն պիտի Թուրքիային ասեն ճանապարհը բաց, բայց չէ՞ որ Թուրքիան ԵՄ անդամ չէ. «Դարձել ենք սապոգ, ռուսը այս կողմից է ասում, մյուսը՝ այն… Դրա լավ կողմն էլ կա: Նշանակում է՝ մեզ բանի տեղ են դնում: Եթե 140 միլիոնանոց Ռուսաստանը մեզ խնդրում է Մաքսային պայմանագիր ստորագրենք եւ 300 մլն -ից ավել ԵՄ-ն էլ է խնդրում, ուրեմն` 3 միլիոնանոց Հայաստանը, որը 3,5 միլիարդ բյուջեի շրջանառություն ունի եւ այն ծիծաղելի է, եւ որի նմանատիպ միջազգային հարցերը պետք է դրվեր հանրաքվեի, ու այսօր 28 պետություն Հայաստանին ասում է` այդ ինչ ես անում:

Դիվանագիտությունը` դիվանագիտություն, բայց պետք է ուղիղ ասել, որ էշն էլ, ֆորպոստն էլ դու ես: Բայց մենք պետք է կուլտուրա ունենայինք, եւ մեր ղեկավարները պետք է հասկանային, որ նման հարցերը պետք է միանշանակ դրվեր հանրաքվեի, մի գյուղապետի ընտրության չափ մարդ ենք, դժվար չէր լինի»,- ավելացրեց Տեր-Եսայանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30