Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատախազի դեմ բռնության գործով նախաքննությունն ավարտվել է

Սեպտեմբեր 06,2013 16:22

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ամբաստանյալ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30