Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «ՀՀ նախագահը պետք է գործարար համայնքի հետ իր որոշումը քննարկի»

Սեպտեմբեր 06,2013 16:18

Հայաստանի գործարարների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ նույն միության բիզնես խորհրդատու Անուշ Խաչատրյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում պետք է ներկայացնեին «Ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում ՓՄՁ-ների համար» ծրագիրը, սակայն թեման շրջանցվեց եւ կրկին առաջ եկավ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հարցը:

Ըստ Գագիկ Մակարյանի, Մաքսային միության շրջանակում Հայաստանի համար հեշտ չի լինելու աշխատել, քանի որ ըստ նրա, «նկատվում է խորհրդային շունչ եւ այն մարդիկ, որոնք ընդգրկված են այդ պրոցեսը կազմակերպելու մեջ, հին մարդիկ են եւ առաջնորդվում են հին մեթոդաբանությամբ»:

Հայաստանը, պարոն Մակարյանի համոզմամբ, չշարունակվելով սնվել Եվրամիությունից` դեմոկրատական բարեփոխումների տեսանկյունից, եւ չստորագրելով Ասոցացման համաձայնագիրը` կզրկվենք հնարավորությունից` երկարաժամկետ հատվածում կորցնելով մեր երկրի մրցունակությունը. «Կարճաժամկետ հատվածում մենք օգուտ կքաղենք, իսկ երկարաժամկետ հատվածում օգուտ կքաղենք, եթե կարողանանք մեր տնտեսությունը այնպես զարգացնել, որ մեր ապրանքները առաջարկելու հնարավորություն ունենանք»:

Գագիկ Մակարյանը, որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ, գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքեր գործարար համայնքը ներկայացնող կարեւոր միությունների, այդ թվում նաեւ գործարարների հանրապետական միությանը` քննարկելու, թե միասին ինչ կարող են անել մեր պետության համար, որպիսի առավելապես շահենք ստեղծված իրավիճակից:

Պարոն Մակարյանի կարծիքով, Ասոցացման համաձայնագրի ստորագրման կարիք նույնպես կա եւ, հավանաբար, ըստ նրա` կստորագրվի, որտեղ համաձայնագրի քաղաքական մասով Հայաստանում կշարունակվեն բարեփոխումները. «Իրավիճակը բերել է նրան, որ 2 երկրների նախագահները քարտերը դրել են սեղանին, տեսնելով, թե մենք ինչ պրոցեսի մեջ ենք, ինչ վտանգներ կան, Ռուսաստանի և մեր երկրի ազգային անվտանգությունը գործում է եւ այդ տեղեկանքները կողք կողքի դնելով՝ կայացրել են որոշում»:

Անդրադառնալով փոքր եւ միջին ձեռնարկությունների համար իրականացվող ծրագրին, Անուշ Խաչատրյանն ասաց, որ ծրագրի նպատակն է ՓՄՁ-ների համար ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն, խորհրդատվական աջակցություն, բացի այդ, կհեշտացվի վարկերի հասանելիությունը նշված ձեռնարկությունների համար:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30