Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մտնենք Մաքսային միություն, պետք է հրաժարվենք արտաքին առևտրային քաղաքականության գործիքից. Վարդան Արամյան (մարտ, 2010թ.)

Սեպտեմբեր 06,2013 16:13

civilnet.am. Սեպտեմբերի 5-ին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշանակվեց է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Վարդան Արամյանը, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ, դեմ էին Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, որին միանալու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց սեպտեմբերի 3-ին: Ստորև ներկայացված է մի հատված պարոն Արամյանի՝ 2010թ. մարտի 19-ին «Կապիտալ» օրաթերթին տված հարցազրույցից:
Հարց – Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը ստեղծել են Մաքսային միություն: Ի՞նչ կստանա Հայաստանը, եթե անդամակցի այդ միությանը:
Պատասխան -Մաքսային միությունը միայն քաղաքական որոշում չէ: Հարկավոր է, որ երկրները դրանից արդյունք քաղեն՝ անցնելով ինտեգրման անհրաժեշտ սկզբնական փուլեր: Օրինակ՝ Եվրամիությունն անցել է ինտերգրման հինգերորդ փուլին՝ դրամային միությանը: Սովորաբար երկրների միջև ինտեգրման առաջին մակարդակը սկսվում է արտոնյալ առևտրի ռեժիմի սահմանումով, ինչը նշանակում է, որ անդամ երկրները պայմանավորվում են այդ երկրների ռեզիդենտների միջև առևտրի դեպքում որոշ արտոնություններ տրամադրել: Երկրորդ փուլը ազատ առևտրի համաձայնագրերի կնքումն է, ինչը նշանակում է, որ մաքսային վճարներ, տուրքեր չեն կիրառվում անդամ երկրների ռեզիդենտների միջև առևտրի դեպքում: Երրորդ փուլը մաքսային միությունն է, ինչը նշանակում է, որ անդամակցող երկրները միմյանց միջև ունեն ազատ առևտրի ռեժիմ և երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային քաղաքականություն: Չորրորդ փուլը ընդհանուր շուկայի ստեղծումն է, երբ մաքսային միության ստեղծմանը զուգընթաց անդամ երկրներին թույլատրվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ միմյանց միջև: Հինգերորդ փուլը` արժույթի միասնական համակարգի ստեղծումն է, երբ անդամ երկրները, ունենալով միանման տնտեսական հիմքեր, պայմանավորվում են իրականացնել միասնական դրամավարկային քաղաքականություն միասնական արտաքին առևտրի քաղաքականության (մաքսային միության) հետ մեկտեղ: Եվ, վերջապես, վեցերորդ փուլը ամբողջական ինտեգրումն է, երբ անդամ երկրներում միասնական են բոլոր երեք մակրոտնտեսական քաղաքականությունները՝ արտաքին առևտրի, դրամավարկային և ֆիսկալ (հարկաբյուջետային):
Այս ամենը կիրառվում է աստիճանական կարգով՝ կախված այն բանից, թե երկրները միմյանց հետ առևտրում և տնտեսական համագործակցության մեջ որքան են կապված, ինչպես նաև երկրների տնտեսությունները որքան են հարմոնիզացված:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30