Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրադպրոց` ՊԵԿ նախագահի ու ամասիացի այլ պաշտոնյաների փողերով (ֆոտոշարք )

Սեպտեմբեր 06,2013 16:07
PrevPhoto
NextPhoto

Այսօր Ամասիայում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ու ՊԵԿ- նախագահ Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ կտրվեց արվեստների 50-ամյա դպրոցի շենքի ժապավենը, որի վերանորոգմանն ու կահավորմանը, բացի «Յու Քոմ» ընկերությունից, մասնակցել էր նաև ՊԵԿ նախագահի գլխավորած «Ամասիայի զարգացման հիմնադրամը»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահը ծննդով Ամասիայից է , նա 4 տարի առաջ հիմնադրամ է ստեղծել հանրապետությունում հայտնի մի շարք պաշտոնավոր ու գործարար ամասիացիների հետ:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ամասիայի վերջերս ՀՀԿ-ական դարձած գյուղապետ Աղասի Ամիրյանը՝ այն բանկի կիսակառույց շենք է եղել, հանրապետության նախագահը, վերջին անգամ այցելելով Ամասիա, հանձնարարական է տվել այն վերցնել համայնքի հաշվեկշռին: Գյուղապետարանն էլ դատարան է դիմել, շենքը տիրազուրկ է ճանաչվել, այն հանձնվել է գյուղապետարանին, որտեղ և տեղափոխել են արվեստի դպրոցը:

Թե ինչքա՞ն գումար է ծախսվել վերանորոգման համար, գյուղապետը չկարողացավ պատասխանել` պատճառաբանելով, որ այն բարեգործություն է: «Ինչի՞ որ մենք գյուղական վայր ենք, լավ պայմաններով եվրաոճի դպրոցի արժանի չե՞նք »,- ասաց գյուղապետը:

Նա թվարկեց ՊԵԿ նախագահի գլխավորած հիմնադրամի աշխատանքները` նշելով, որ մանկապարտեզի ծախսերը ամբողջապես ֆինանսավորում է այդ հիմնադրամը, համայնքապետարանից այս նպատակի համար կես լումա անգամ չի ծախսվում, 17 հոգի էլ աշխատող են պահում: Ավելին, ըստ գյուղապետի, այստեղ որ գյուղացին դուռը բացել է, ձրի գազ են ներս տարել:

Aravot.am-ը գյուղապետից հետաքրքրվեց, թե ՊԵԿ նախագահն, որն այդպես լավ է նայում իր ծննդավայրին, ինչո՞ւ չի կարողանում կանխել Ամասիայի դատարկումը: «Արտագաղթը անցյալում է, վերջին երկու տարում մենք արտագաղթ չունենք, մեր մանկապարտեզի երեխաներն են շատանում և դպրոցի առաջին դասարանցիները: Եթե վերջին 5 տարում դուք նայեք թվերը, կտեսնենք, որ առաջին դասարանցիների քանակը տարեցտարի ավելանում է, վերջին 5 տարիների ընթացքում ծնունդների ու մահերի հարաբերակցությունը ևս անհամեմատելի է, ծնելիության թիվը ավելանում է», -ասաց գյուղապետը:

Մենք հետաքրքրվեցինք, թե Ամասիայում ե՞րբ է եղել վերջին հարսանիքը կամ առհասարակ հարսանիքներ լինո՞ւմ են: «Չեմ հիշում, բայց մասնակցել եմ մի քանի օր առաջ, մեր լավ ընկերոջ տղայի հարսանիքն էր»,- ասաց գյուղապետը:

Այս պաշտոնյայից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած ամասիացի նախկին մի պաշտոնյա` Հրանտ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում դժգոհեց, որ մոտավորապես 40 տոկոսը արտագաղթում են: Մեր այն դիտարկմանը` բա Ձեր գյուղապետը ասում է վերջին երկու տարում նման բան չկա, ծերունին անկեղծորեն զայրացավ. «Սուտ է ասում, հերիք չեղա՞վ ստի վրա պետություն կառուցեք, տեսնում եք չի կառուցվում էլի»:

Կողքից միջամտեց մեկ այլ ծերունի` տեղեկացնելով, որ Ամասիայի երիտասարդությունը լրիվ դրսում է:

Ամասիացիների հետ զրույցը կներկայացնենք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30