Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում կառավարության աջակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Սեպտեմբեր 06,2013 15:57

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 

2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածութ¬յան վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոն¬յակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրա¬նի, բալի և այլն):
Տիգրան Սարգսյանը շրջել է այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և արդյունքին:
ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ «Գոլդն Գրեյպ Արմաս»-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգման թույլտվություն:
Ընդհանուր ներդրումների ծավալը, սկսած 2007թ-ից, կազմել է 15 մլն եվրո: Այժմ ընկերութ¬¬յունը խաղողի մշակումից անցում է կատարել վերամշակմանը: Ներդրում¬նե¬րի զգալի մասը (մոտ 7մլն եվրո) ուղղվել է գինու և կոնյակի գործարանի կա¬ռուց¬մանը, որի շինարարությունը մեկնարկել է 2010թ-ին:
2012թ. սեպտեմբերից նորակառույց գործա¬րանը սկսել է խաղողի մթերման գործընթացն` ընդունվել է խաղող ինչպես ընկերության սեփական այգիներից (325տ), այնպես էլ տարբեր համայնք¬նե¬րից՝ Կոշ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա, Սասունիկ, Արագածոտն, Շամիրամ (500տ), ընդունվել է նաև Եղեգնաձոր շրջանի Արենի տեսակի խաղող (50տ):
Հաշվի առնե¬լով նոր գործարանի արտադրական կարողությունները՝ հաջորդ տարիների համար նախատեսվում է մթերման ծավալները հասցնել 3-6 հազ տոննայի:
Գործարանը հագեցվել է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով: Ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է նաև 1 մլն դոլար արժողությամբ բարձրակարգ գյուղատնտեսական և շինա¬րա¬րա¬կան տեխնիկա:
Ներկայում արդեն իսկ մեկնարկել են գինու շշալցման աշխատանքները և շուկա են ներկայացվել «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գի¬նիներ: Իսկ 3 տարի անց կներկայացվի նաև առաջին կոնյակը: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ, Ուկրաինա:
Խաղողի և պտղատու այգիների առկայությունը նպաստում է նաև Արագածոտնի մար¬¬զի ընդհանուր զարգացմանը, քանի որ այսօր իսկ ընկերությունում աշխատում են շրջակա գյուղերի բնակիչները, հարյուրավոր ընտա¬նիքներ էլ ստացել են իրենց հողատարածքները մշակելու հնարավորություն՝ վստահ լինելով, որ այսուհետ ստացված խաղողի բերքը կկարողանան մթերել նոր գործարանի պահանջները բավարարելու համար:
Ներկայում ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ. նրանց մի մասը մշտական աշխատողներ են, իսկ մնացածը ներգրավված են սեզոնային աշխատանքներում՝ 100 հազ. դրամ աշխատավարձով:
Ընկերությունը նախաձեռնել է նաև ագրո զբոսաշրջության զար¬¬գացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով տարածքում կա¬ռուցվել է հյուրանոցային համալիր, որը գրեթե պատրաստ է շահագործման: Միաժամանակ հյուրերին հնարավորություն կընձեռվի զբոսնել խաղողի այգիներում, այցելել կոնյակի և գինու գործարան, դեգուստացիոն սրահ, տեսնել ողջ արտադրական գործընթացը, ծանոթանալ գինեգործության և կոնյակագործության ակունքների պատմությանն ու մշակույթին:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30