Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարաթուկ»-ը հայրենիք է վերադարձել ոսկե մեդալով

Սեպտեմբեր 06,2013 15:18

«Փառատոնը նորություն չէր: Մեր երեխաները հզոր ոգով ու եռանդով բարձրացան բեմ եւ զարմացրեցին բոլորին: Ընդամենը 7-ն էինք, մեզ ուղեկցում էին բուռն ծափահարություններն ու բրավոները: 100 խմբի հետ պայքարեցինք եւ աշխարհում եռագույնը ծածանեցինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Երվանդ Թորոսյանը:

2013թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայի Բուրգաս, Նեսեբր, Պոմորիա, սբ. Վլաս քաղաքներում անցկացվեց «World Folk 2013» ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթը:

«World Folk 2013» ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթի առանձնահատկությունն այն է, որ բոլոր ելույթները ձայնագրվում են պրոֆեսիոնալ հեռուստատեսային տեխնիկայով, լավագույնները հաճախակի ցուցադրվում են ավելի քան 50 կաբելային հեռուստատեսություններով Բուլղարիայում, չորս արբանյակային հեռուստաալիքներով, որոնք տարածվում են ամբողջ Եվրոպայով: Մրցույթի նպատակն է ավանդական ժողովրդական արվեստների հանրահռչակումը՝ օգտագործելով մասսայական տեղեկատվության մեծ հնարավորությունները: Մրցույթին մասնակցում էին 23 պետության ներկայացուցիչներ:

ՀՀ-ը ներկայացնող Մգրո Սարգսյանի անվան «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթն արժանացավ Ոսկե մեդալի, Աշխարհի չեմպիոնի տիտղոսի, «Ոսկե Օրփեուս» մրցանակի: Համույթը ստացավ նաեւ դիպլոմներ ֆոլկլորը պատվով ներկայացնելու, համաշխարհային ավանդական արվեստի պահպանման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, դափնեկիր դիպլոմ եւ հայտնության դիպլոմ, ինչպես նաեւ համույթն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին՝ բեմական պահվածքի համար:

Պրն Թորոսյանի պնդմամբ՝ շատ խստապահանջ ժյուրի էր, սաները պահեցին մեր պատիվն ու անունը, անելով անհնարինը:

«Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի համոզմամբ՝ բազմաթիվ դժվարությունների շնորհիվ աշխարհի չեմպիոն դարձան ֆոլկլորի ասպարեզում: Լավագույն կերպով ներկայացան եւ ստացան դափնիներ, կոչումներ, մրցանակներ:

Մենակատար Վարյա Մաիլյանի խոսքով՝ այն, ինչ ապրում է «Մարաթուկ»-ն, այնքան էլ հայտնի չէ, դժվարությունները շատ են, բայց աշխատել են բարձր պահել հայերի պատիվը, ջանքերն ու հարգանքը: Հայկական արվեստն են ներկայացրել.

«Մեր ազգը հարուստ է շնորհալի երիտասարդներով, մենք ամենուր ավելի ազատ ենք ծածանելու հայկական դրոշը: Հաղթել ենք հայավարի, եթե շատ ենք ցանկանում հասնում ենք արդյունքի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Տեսանյութը՝ Noyan Tapan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Teghut says:

    կեցցեք, շնորհավորում եմ, ափոսոս, որ մեր երկրում նման շնորհները զուրկ են արժանի գնահատականներից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30