Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ Գորիկ Հակոբյանի՝ ցուցարարին «ոչխար» անվանելու մասին. «Նման բան եթե եղել է, ցանկալի չէ»

Սեպտեմբեր 06,2013 15:05

«Այդպիսի հրամանագրի ստորագրման անհրաժեշտություն կար՝ իրավունքի գերակայության, իշխանությունների մեջ հակակշիռների մեխանիզմների ամրագրման և այլ նպատակներից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ո՞րն էր անհրաժեշտությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման: Շարունակելով միտքը նախարարը նշեց. «Հանձնաժողովը մասնագիտական է և այդ պատճառով էլ զուտ մասնագիտական քննարկումներ են լինելու, խնդիրները քննարկվելու են նաև քաղաքական ուժերի հետ»:

Հարցին՝ Մաքսային միության անդամակցության որոշումը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը և արդյոք վտանգներ չկա՞ն, որ ԵՄ-ն աջակցություն բյուջեին ծրագրի շրջանակներում կկրճատի ՀՀ-ին ֆինանսական աջակցությունը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դա չի հակասում Սահմանադրությանը, քանի որ արտաքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը ՀՀ նախագահի հետ միասին: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա հոկտեմբերի 12-ին արդարադատության համակարգին քսանինը միլիոն եվրո աջակցության մասին փաստաթուղթ կստորագրվի այդ ծրագրով»:

Իր անձնական կարծիքը հայտնելով հարցի կապակցությամբ՝ արդյոք ճի՞շտ է մաքսային միության անդամակցումը, նախարարը պատասխանեց. «Ես Վիգեն Սարգսյանի ասածին ավելացնելու բան չունեմ: Այն, ինչ կատարում ենք ԵՄ-ի մասով, մենք դա շարունակում ենք, մեր փոխհարաբերությունները շարունակվում են: Իսկ թե տնտեսապես որն էր ավելի ձեռնտու, ես այդ ոլորտի պատասխանատուն և մասնագետը չեմ, որ կարողանամ հարցին պատասխանել: Սա պրոցես է, որում պիտի հասկանալ՝ սրանք բացարձակապես անհամատեղելի են, թե հակառակը»:

Խոսելով ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին՝ պարոն Թովմասյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանն իրենց հանձնարարականներ է տվել, մատնանշել այն ուղղությունները, որոնք նախարարությունը պիտի զարգացնի: Նախարարը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին ՀՀ-ում կանցկացվի ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների գագաթաժողով:

Երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին «ոչխար» անվանելու փաստը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով՝ նախարարն ասաց. «Նման բան եթե եղել է, ցանկալի չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Մենակ մեզ մոտ Արդարադատության նախարարը կարող է նման անհեթեթ պատասխան տալ: Պատկերացնում եմ անմեղ մարդուն բանտ են նստեցրել, հարցնեն նախարարի կարծիքը, ասի.: Մեր երկրում բավական է միացնել հեռուստացույցը ու մեկ առ մեկ գրի առնել Արդարադատության, Կրթության նախարարների, Շարմազանովի, Գալուստ Սահակյանի մտքի գոհարները ու զավեշտի ծրագրի մի քանի տարվա նյութ կհավաքվի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30