Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստներին թիրախավորել են, որ հերթականությամբ ծեծե՞ն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2013 14:20

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի համոզմամբ, իշխանությունները քաղաքացիական ակտիվիստներին թիրախավորել են ծեծելու համար :

Անդրադառնալով երեկ ու նախորդ օրերին քաղաքի տարբեր հատվածներում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ակտիվիստների դեպքերին` նա կարծիք հայտնեց. «Չեմ կարծում, թե ում պատահի՝ բռնում ծեծում են, իմ կարծիքով՝ կա որոշակի մոտեցում, թե ում ծեծեն…իշխանությունները ակտիվիստների դեմ հանել են փողոցի խուժանին: Ակնհայտորեն դա ուղղորդված է եւ ակնհայտորեն ոստիկանությունը անգործության է մատնված: Այն պարագայում, երբ ոստիկանությանը բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, որ քաղաքում գործում է բանդա, որը նույն մոտիվացիայով հարձակվում է քաղաքացիների վրա»:

Գեւորգ Սաֆարյանի խոսքերով, քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ են տեղադրված եւ բանդայի հարձակումները, քաղաքացիներին ծեծողներին շատ արագ կարելի է «բռնացնել» տեսագրությամբ. «Ոստիկանությունը մինչեւ այսօր այդ բանդային չի ձերբակալում: Սա ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի ցանկանում ձերբակալել, երեւի ունի նման հրաման: Պետությունը փորձեց ոստիկանության միջոցով ճնշել ակտիվիստներին, չստացվեց, հիմա փորձում է փողոցային խուժանի միջոցով ճնշել: Տեսնենք հաջորդ քայլերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա վերջն է, երբ թաղի խուժանը լուծում է նաև երկրի խուժանի՝ պաշտպանության խնդիրը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30