Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր արկածախնդրության շեմին

Սեպտեմբեր 06,2013 14:07

Երբ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրարշավում մրցակցում էին Բարաք Օբաման եւ Ջոն Մաքքեյնը, ես, ինչպես եւ աշխարհում ու ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ, հույս ունեի, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող երիտասարդ հավակնորդը, որն, ի վերջո, նախագահ ընտրվեց, իր անձով եւ մտածելակերպով նոր դարաշրջան կազդարարի թե ԱՄՆ-ի եւ թե ամբողջ աշխարհի համար: Օբաման քննադատում էր նախորդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի արտաքին քաղաքականությունը եւ, մասնավորապես, իր երկրի մասնակցությունը իրաքյան պատերազմին, որը Իրաքին ոչ խաղաղություն բերեց, ոչ էլ ժողովրդավարություն: 
ԱՄՆ 44-րդ նախագահը դեմ էր արտահայտվում ուժի անիմաստ կիրառմանը եւ իր երկրի կողմից «աշխարհի վերակացուի» դերի ստանձնմանը: Հավանաբար, այդ ամենը հաշվի առնելով՝ 2009 թվականին Օբամային շնորհվել էր Նոբելյան խաղաղության մրցանակ՝ «միջազգային դիվանագիտությանն ու մարդկանց միջեւ համագործակցությանն ուղղված ջանքերի համար»: Եվ ահա այդ գործիչը, որի ելույթներում իսկապես առողջ իդեալիզմի տարրեր կային, եւ որը կարծես թե պետք է որ դասեր քաղեր իր նախորդների սխալներից, որոշել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային՝ հաշվի չառնելով ոչ սեփական ժողովրդի կարծիքը, ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումը, ոչ էլ նույնիսկ սեփական եվրոպացի դաշնակիցների վերաբերմունքը, որոնք (բացառությամբ Ֆրանսիայի) չեն ցանկանում խրվել այս պատմության մեջ: Մի խոսքով՝ ստացվում է, որ Օբաման Բուշից եւ Մաքքեյնից առանձնապես չի տարբերվում, եւ նոր արկածախնդրությանը, ըստ ամենայնի, պետք է սպասել սեպտեմբերի 10-ից սկսած:
Պատրվակը նույն չարաբաստիկ քիմիական զենքն է, սակայն դրա կիրառման ապացույցը պետք է բերի ոչ թե, ասենք, պետքարտուղար Ջոն Քերին, այլ որեւէ չշահագրգռված անձ կամ կազմակերպություն: Եթե ամերիկացի պաշտոնյաները որեւէ բան ապացուցված են համարում, ապա դա բավարար հիմք չէ՝ տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար: Բայց, ենթադրենք, Ասադը (որը, համաձայնեք, նույնպես բարի պտուղը չէ) քիմիական զենք է կիրառել, ի՞նչ է նշանակում՝ «պատժել նրան» հրթիռային հարվածներ հասցնելով: Դրանից Սիրիայի նախագահը կխրատվի, ներողություն կխնդրի եւ կխոստանա այլեւս այդպես չվարվե՞լ:
Իրականում ԱՄՆ-ի մտադրություններն այնքան էլ պարզ չեն: Հասկանալի է, որ Ասադի ռեժիմը «կետային հարվածների» միջոցով հնարավոր չէ տապալել: Նպատակը, հետեւաբար, կարող է լինել այդ ռեժիմի թուլացումը: Հանուն ինչի՞: Հանուն Ասադի հակառակորդների ուժեղացմա՞ն: Բայց չէ՞ որ նրանք ծայրահեղական իսլամիստներ են ու ԱՄՆ-ի ոխերիմ թշնամիները:
Ի վերջո, ո՞վ է առավել գերադասելի՝ աշխարհիկ բռնապե՞տը, թե՞ մարդկային օրգաններ ուտող եւ մարդկային դեմքը կորցրած ֆանատները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Hakob says:

    Ահա այսպիսին է “զարգացած” արևմուտքի առաջամարտիկ ԱՄՆ-ը, որը իրեն “դեմոկրատական” է հորջորջում այնպես, ինչպես ՍՍՀՄ-ը իրեն հորջորջում էր “սոցիալիստական”: մեկը աշխարհում սփռում էր իրա “սոցիալիզմը”, մյուսը “դեմոկրատիան”:

    Իսկ Իրանը ու ընդանրապես Ասիան, արաբական աշխարհը ու Ռուսաստանը արևմտյան սահմանումներով “թերզարգացած” են: Ու ամենասրասափելին այն է, որ արևմուտք կոչվող տարածաշրջանը, որտեղ բնակիչները ոչ այլ ինչ են, քան վայրի ու մարդակեր Հռոմեական կայսրության ժառանգները, պրոպագանդիստական հմուտ հնարքներով այնպես են արել, որ հենց Ասիայի բնակիչները իրենց համարում են թերզարգացած: Ու դրանց նպաստում են նաև Ասիական, իրենց լիբերալ կոչող քաղաքական գործիչները ու մեդիա մասնագետները: Ու էտքանը հերիք չէ, մեկ էլ ձեռ են առնում ասիական արժեհամակարգի կրողներին:

    Պետք է խելքի գալ, ու փորձել իրականում հասկանալ արժեքը որն է:
    Իմ խորին համոզմամբ – “այֆոնը” – դա սպառման առարկա է, և ոչ թե հավերժական ու մնայուն արժեք: Արժեքը Շնորհալին ու Տոլստոյն է…
    Այ սա է պետք առաջին հերթին հասկանան հասարակական կարծիք ձևավորող անձիք Ասիայում: Ու ժամանակն է արդեն “հոլիվուդյան” շուոների դեմն առնելու: Ամեօրյա աշխատանքով , նաև այս թերթի միջոցով պրոպագանդելու մարդկության իրական արժեքները: Ու դա սկսել սեփական տարածաշրջանից:

  2. Ara Kirakosyan says:

    Հարգելի Հակոբ
    Ձեր գրածի մոտ տաս տոկոսի հետ համաձայն եմ, սակայն հիմնական հարցադրումների և դրանցից բխող հետևությունների հետ` ոչ: Ինչ է ստացվում. Ռուսաստանը արժեքներ կրող է, իսկ Միացյալ Նահանգները` ոչ: Նա ուղղակի հոլիվուդյան ագիտացիա տարածող է: Այն տպավորությունն եմ ստանում, որ դուք երբեք ԱՄՆ-ում չեք եղել, սակաեն պատկերացում կազմում եք ռուսական լուրերից: Իսկ դուք տեղյակ եք, թէ ինչպիսի այլ իրական արժեքներ կան ԱՄՆ-ում, բացի այդ հոլիվուդյան արժեքներից: Այն ինչ ցուցադրվում է այդտեղ իսկապես կատարյալ աղբ է: Ամբողջ աշխարհի գիտությունը կենտրոնացված է այստեղ: Հսկայական գրական, կուլտուրական, արվեսի ինստիտուտներ են աշխատում և պարզվում է ամբողջ ամերիկայում որևէ արժեք չկա: Ծիծաղելի է, ել ինչու են բոլոր երկրների լավագույն գիտնականներն ու արվեստագետները ձգտում ԱՄՆ ում ապրել և ստեղծագործել: Սխալվում եք, Միացյալ նահանգներում շատ ավելի բարձր արժեքներ կան և պետք չէ ամեն ինչի մասին դատել Ռուսական ագիտացիայի քողի ներքո: Այո ԱՄՆ-ը գերտերույթ է, և բնականաբար իր ազդեցության շրջանակը փորձում է ընդլայնել: Սակայն եթէ Ձեզ թվում է ամեն ինչ որոշվում է հենց այնպես, առանց խորհը վերլուծության, ապա չարեչար սխալվում եք: Ոչ մի ամերիկացի չի ցանկանա, որ իր զավակը գնա և զոհվի հանուն Ասադի, կամ չգիտեմ ում համար: Դեմոկրատիա հասկացողությունը հարաբերական հասկացողություն է, սակայն եթե Հայաստանը կամ մեր “ավագ եղբայրը” գոնե այդ հարաբերական դեմոկրատիայի չնչին մասը կարողանային ապահովել, ապա ինչ որ տեղ կարելի էր հակակշիռ սահմանել և նոր միայն խոսել մնայուն արժեքների մասին: Պուտինը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրների առաջնորդներ գրավել են, ուզուրպացրել են իշխանությունները և իրենց ժողովրդին հասցրել ծայրագույն աղքատության: ԱՄՆ-ն է նորից այստեղ մեղավորը? Եթե Ասադը իր իսկ ժողովրդին է կոտորում, արդյոք պետք չէ միջամտել և նրա ականջները քաշել, կամ էլ “կտրել”: Հակառակ դեպքում միթէ սա վտանգավոր որինակ չէ այսպես կոչված “արժեքներ կրող երկրների” համար: Վաղն էլ, ասենք Ռոսաստանի, Ղազախատանի կամ Հայաստանի պրեզիդենտները իրենց իշխանությունները պահելու համար կգնան նույն քայլին, որի մինի դրսևորումները մենք արդեն տեսել ենք: Ինձ թվում է չի կարելի Ռուսաստանին հետ կապել Հայաստանի ապագան: Ուղղակի հիշեցնեմ ձեզ Սուխոյ ինքնաթիռի հետ կապված տհաճ միջադեպը. հոսալի չէ, հրաժարվելն էլ կբերի բարդ հետևանքների:

    • Hakob says:

      Հարգելիս… ձեզ տեղյակ պահեմ, որ արդեն երկար տարիներ ապրում եմ Կանադայում, ու առավել քան տեղյակ եմ թե ինչ է Ամերիկան և Ռուսաստանը: Ի տարբերություն շատերի, ես մոտիկ եմ ծանոթ այդ ամենին, քանի որ ունեմ սեփական կյանքի փորձառություն, ի տարբերություն շատերի, որոնք որ համարում են որ Սերժը և Պուտինը ուզուրապցրել են իշխանություը:
      Դուք երևում է որ տեղյակ չէք, թե ինչ է Ամերիկան, ինչ է Մեծ Բրիտանիան և առավել ևս ինչ է ՌՈւսաստանը ու Հայաստանը: Ձեր մեջ խոսում է ընդամենը իլուզիան, պատկերացումը այս ամենի մասին, որը ստեղծել են նույն անգլո-սաքսերը ենթագիտակցության մակարդակում…
      Օրինակ, փորձեք ձեզ հարցնել, թե ինչ՞ է նշանակում այդ “եվրոպական արժեքները”, որոնց համար որոշ մարդկանց քունը փախել է Հայսատանում: Ու կտեսնեք, որ ոչ մի ռեալ կյանքի վրա հիմնված պատասխան չունեք: իսկ ինչ ու կա ուղեղում, դա ընդամենը պրոպագանդիստանակ ենթագիտակցական հալուցինացիա է… իսկ որպեսի հասկանաք ոնը է ռեալություն՞, ապա պետք է մինիմում իմ պես բոլոր զգայարանները ու ուղեղը աշխատացնելով ապրել այդ “եվրոպայում”, գոնե մի 5 տարի. որպես այդ երկրների քաղաքացի, հետո նոր կխոսաքն ..
      վաղուց ժամանակ է իջևանել ռեալ աշխարհ…

      • ani says:

        Հարգելի Հակոբ, իսկ Դուք Ռուսաստանում ապրել եք? Նման համոզվածությամբ համեմատում եք Ռուսաստանն ու արևմուտքը, ենթադրում եմ, որ ապրել եք նաև Ռուսաստանում: Այդ դեպքում ապրել և աշխատելու համար ինչու ընտրեցիք Կանադան, ինչպես եք կարողանում ապրել այդ ՛՛վայրի ու մարդակեր Հռոմեական կայսրության ժառանգների մեջ՛՛, ինչու չեք գալիս Տոլստոյի ու Շնորհալու արժեհամակարգ? Իսկապես շատ հետաքրքիր է ու շատ շնորհակալ կլինեի եթե պատասխանեիք

        • Hakob says:

          չէի ցանկանա անձնական հարցեր քննարկել այստղ, թե ինչու եմ այստեղ կամ այնտեղ… դա կոռեկտ չէ: Միայն ասեմ, որ շատ շուտով վերջացնլու եմ այստեղի գործերս ու վերադառնամ Երևևան, որտեղ իմ տունն է: Կարծում եմ այդքանով ամեն ինչ ասված է, եբթադևելով ձեր հարցդրման ենթատեքսը:
          Ձեզ հիշացնեմ ընադմենը, որ ձեր կողմից հեգնանքով հիշատակված Տոլստոյի ու Շնորհալու արժեհամակարգում են ապրում առնվազն 5 միլիոն հայ, և նրանցից մեծագույն մասը իմ հատե համակարծիք է: Վկան – թե քանի ձայն ստացան “լիբերալները” Հայաստանում վերջին ընտրություններում:
          Ու լավ կլինի,. որ թարգեք ձեր սեվետաամերիկյան ազգի թշնամի ու գող մերկացնելու մոլուցքը ու փորձեք հասկանալ թե ինչ է ասում դիմացինը:

          • ani says:

            Եթե Դուք հենվում եք հայաստանյան ընտրությունների արդյունքները վրա, ուրեմն Դուք հայաստանյան իրականությունից ոչինչ չգիտեք: Ինչևէ, բարի գալուստ Հայաստան

          • Hakob says:

            Անի: Ինչի՞ եք ձեզ իրավունք վերապահում բնութագրել իմ իմացածը ու չիմացածը, ընադմենը հետս երկու տեղ փոխանակելուց հետո: Ձեզ ասեմ, որ մասնակցել եմ հայաստանյան բոլոր ընտություններին անխտիր:

      • Ara Kirakosyan says:

        Հարգելի Հակոբ
        Ահա դուք ինքներդ էլ հաստատում եք, որ ԱՄՆ-ում չեք ապրել: Համամիտ եմ, գոնե մի հինգ տարի ապրեիք նման կարծիք կազմելու համար: Իգիտություն ձեզ, Կանադան և ԱՄՆ-ը բավականաչափ տարբեր երկրներ են: Սա ասում եմ, քանի որ ես ապրել եմ և կանադայոմ և ԱՄՆ ում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ավելի լավ է այդ մասին ընդհանրապես չխոսենք:

        • Hakob says:

          Համաձայն եմ, որ Կանադան իհարկե շատ ավելի ոստիկանական երկիր է, քան ԱՄՆ-ը, ու դա ռեալությունն է: բայց և այնպես ունեն շատ բնորոշիչ ընդանրություններ: ու դա ինձ թույլ է տալիս խոսալ այդ ընդանրությունների մասին:
          Որ պարզ լինի, թե ինչի մասին եմ խոսում, ապա ընդանորւր գծերով կարելի էր չէ՞ նույնացնել Սովետական Հայատանը ու Սովետական Ադրբեջանը: խոսքը սրա մասին է: Կանադնա ու ԱՄՆն էլ նույն “սովետական-/անգլիական/ հանրապետություններն” են:

  3. ԿՈՊ says:

    Մի մոռացեք, որ ընտրվելու համար նախագահի թեկնածուները ամեն ինչ խոստանում են, ամերիկայի համարյա բոլոր նախագահները խոստացել էին ընդունել 1915թվ ցեղասպանությունը…
    Հիշեք Ջոն Քենեդիի սպանությունը, որի հիմնական պատճառը ըստ ինձ այն է, որ նա Կուբայի գնդակոծման առաջին անհաջող փորձից հետո, չհամաձայնվեց թույլատրել երկրորդ անգամ ինքնաթիռների թռիչքը…այնպես որ նախագահները ընտրվելուց հետո ,,մոռանում են իրենց խոստումները,, քանի որ ավելի հզոր ուժերն են որոշում քաղաքականությունը…

  4. Siranuysh says:

    Իրականում ԱՄՆ-ի մտադրություններն այնքան էլ պարզ չեն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/06/382733/#respond
    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    ԱՄՆ-ն Սիրիայի վրա հարձակվելու իր որոշման տակ քողարկում է ավելի արյունալի նպատակ՝ հարձակում Իրանի վրա: Իրանի միակ союзник@ այսօրվա դրությամբ Սիրիան է:Սա ռազմական տակտիկա է ” Մոտեցիր հակառակորդիդ՝վերացնելով հակառակորդիդ կողակիցներն”:Նրանց թիրախը Իրանն է, թեկուզև մարդկային զոհերի հաշվին 2 տարի հետո հասնել այսքան ժամանակ ձգձգվող ” հարցի” լուծմանը, մանավանդ որ երկու կողմերն էլ արդեն բարձրաձայն փոխանակվում են փոխադարձ սպառնալիքներով:

  5. Արմեն Վռշիկյան says:

    Այստեղ են ասել ,տո այ տկլորներ .«դմակ ունեք ձեր հետև ծածկեք»,ամերիկայից ու եվրոՊայից են խոսում:Մեծ մեծ փռթում են,թե ամերիկան ու եվրոպան այսպես- այսպես:Մի լավ ձեզ հաշիվ տվեք ,ձեր կրթությունը,գիտակցական մակարդակը կամ մենտալն իրավունք տալիս է նման բանից խոսել:Դուք մանր խաչագող եք ,դուք հայ չեք,շատ էլ ձեր ազգանունների վերջը յանով է ավարտվում:Հասկացեք վերջապես,այստեղ այնտեղ մի մրոտեք:Եղավ պարոն խաչագողեր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30