Եվրոպական միության Հայաստանում պատվիրակությունից արձագանքել են NEWS.am-ի հրապարակած լուրին, թե Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը. «Ըստ տեղեկությունների՝ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանը: Պատճառը՝ Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու որոշումն է: Սակայն պարզ չէ՝ կասեցումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր»:
ԵՄ պատվիրակությունից հայտնում են. «Կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն անմիջականորեն առնչվող ծրագրերը, և Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել և խորհրդակցել անդամ պետությունների հետ: Մենք նաև հետամուտ ենք լինելու շարունակել Հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»: