Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը՝ Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակման մասին. «Վահան Հովհաննիսյանն առարկություն չունի»

Սեպտեմբեր 06,2013 13:37

«Այս հարցադրումն աննորմալ եմ համարում, քանի որ դա կնշանակի՝ ինչ հարցնեին չի՞ կարող ԱԳՆ-ում լինել պրոֆեսիոնալ դիվանագետ, որը նաև դաշնակցական է»,-խոսելով այն մասին՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դաշնակցական՝ ընդդիմադիր գործիչները դառնան դեսպաններ, այսպես արտահայտվեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Հստակեցմանը, իր տեղեկությունների համաձայն՝ դաշնակցական գործիչները այնուամենայնիվ կնշանակվե՞ն դեսպաններ, պարոն Մանոյանն այսպես պատասխանեց. «Վահան Հովհաննիսյանին արդեն առաջարկել են դեսպանի պաշտոն, ինքն առարկություն չունի, կուսակցությունը ևս: Մնում է, որ դեսպանընկալ երկիրն իր համաձայնությունը տա: Սրա մեջ աննորմալ բան տեսնել պետք չէ, թեև շատերը փորձեցին քաղաքականացնել հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեր համար նորմալ է, քանի որ ոտից գլուխ ծախված եք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30