Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի անդամները տարածաշրջանում պատերազմի վտանգ են տեսնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 06,2013 13:33
PrevPhoto
NextPhoto

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Հայաստանում Սիրիայի դեսպանատան առջեւ հայտարարություն արեց` Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ:

«Նախախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին եւ մաղթում տոկունություն եւ կամք: Մեր երկրներն ու ազգերը կապված են հազարամյակների ընդհանուր պատմությամբ, չենք մոռանում, որ 20-րդ դարում թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերը ապաստան էին գտնում Սիրիայում: Սիրիայի հայ համայնքը եղել եւ մնում է նրա հասարակության օրինապաշտ ու ստեղծագործ հատվածներից մեկը` մշտապես պահպանելով իր երախտագիտությունը եւ հավատարմությունը հյուրընկալ Սիրիայի ժողովրդին: Հայոց ցեղասպանության 100 ամյակի շեմին տեղի ունեցող մեծագույն փորձությունների ժամանակ, աշխարհն ու մենք չպետք է թույլ տանք, որ եղեռնի մռայլ խորհրդանիշ դարձած Դեր Զորի մոտակայքում կրկին թափվի անմեղ զոհերի արյունը` լինի հայկական, թե արաբական: Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայի ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը եւ աշխարհի պետություններից եւ ՄԱԿ-ից պահանջում է կանխել դրանք` դրանով իսկ չեզոքացնելով տարածաշրջանի պատերազմի սանձազերծման վտանգը»,- ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանն էլ ներկայացրեց իրենց հաջորդ հայտարարությունը. «ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության մեծացման ֆոնի վրա, էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին… Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության եւ դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայերը հայտնվում են լքված պատանդի վիճակում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցեք,՝ իմ լավ, հարազատներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30