Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդրում ենք հրապարակել Մաքսային Միության ու Եվրոպական Ասոցացման համաձայնագրի փաթեթները

Սեպտեմբեր 06,2013 13:18

ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ,
Այս սրընթաց փոխվող աշխարհում անշուշտ նոր զարգացման կարիք կա: Այդ զարգացումներին համապատասխանելու, ետ չմնալու համար ակնհայտ է, որ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, որակի այլ չափանիշների ներդրման կարիք:
Այսուամենայնիվ բոլոր թերությունների հետ մեկ տեղ, տեսնելով այսօրվա աշխարհի ցնցումները գնահատում ենք մեր երկրում խաղաղությունը ու կայունությունը: Անկախանալուց ի վեր Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, կողմ է հանդիսանում կարևոր կոնվենցիաների: Ափսոսանքով պետք է նշենք, որ դրանցից ոմանց պայմաները ի սկզբանե չէին բխում Հայաստանի շահերից, հանձինս` Առևտրի Համաշխարհային Կազմակերպության պայմանագրով հումքի արտահանման վրա նախատեսված «զրո» մաքսային վճարը, Հայաստանը միջազգային օրենքով դարձրեց զարգացած պետությունների հանքը հումքային կցորդ, և հակառակը բացեց հայաստանյան շուկան դրսից եկած ապրանքների սպառման համար, չապահովել ներքին արտադրողին պաշտպանվելու հնարավորությունից:
Պետական բյուջեի խրոնիկ կախվածությունը Համաշխարհային Բանկից և Արժույթի Միջազգային Հիմնադրամից գրեթե զրկել է մեր պետությունը ինքնուրույն դրամա վարկային քաղաքականություն վարելուց, արտագնա աշխատողների կողմից Հայաստան եկող դրամային փոխանցումները ժամանակավոր մեղմացնում են Հայաստանում աշխատատեղեր չստեղծվելու միտումը ու արդարացման պատրվակ են ստեղծում համայնքները քայքայող ընդերքշահագործման ու փոքր ՀԷԿ-երի անարգել էսկոլացիայի համար:
Մյուս կողմից կարևորագույն միջազգային պարտավորությունների ձախողումը` ինչպիսին է` Օրհուսի կոնվենցիան, որի իրականացման դեպքում ազգային օրենսդրությունը կլրացվեր ընթացակարգային իրավունքներով, ապահովող մարդու իրավունքի լիարժեք իրացումը, տեղեկացված հասարակության ձևավորումը, քաղաքացիական հասարակության զարգացման համար իրավական երաշխիքներ կամրապնդեր: Կստեղծեր հանրային մասնակցության, պետական քաղաքականության քննարկման մշակույթ ու ավանդույթ, կապահովեր պետական կայունություն, հենարան ու երաշխիք: Սա դժվարին ու ամենօրյա աշխատանք էր պահանջում կառավարությունից, իրականացման դեպքում Կառավարությունը կվայելեր լայն հանրության աջակցությունը: Սակայն այսօր անխտիր բոլոր ոլորտներում բազմաթիվ հանրային բախումներից պարզ է, որ հասարակության ու պետության միջև առկա է խորը հակադրություն ու անջրպետ: Հանուն մեր հինավուրց պետության պահպանության անհրաժեշտ է վերանայել մոտեցումները:
Հարգելի պարոն նախագահ,
Տեղեկացանք նոր համաձայնագրի ստորագրման մասին: Կարծում ենք, որ հարցին մոտեցվել է պատշաճ պատասխանատվությամբ, գնահատվել է յուրաքանչյուր դրույթի ազդեցությունը հայաստանցիների ներկայի ու ապագայի վրա, ապահովված են իրավունքների լիարժեք իրացման պայմանները, ապահովված է որոշում կայացնելու ինքնուրույնությունը, երաշխավորված են մեր ազգային ու պետական արժեքները ու ավանդույթները:
Հարցերը չէին լինի, եթե մեր հասարակությունը հնարավորություն ունենար ծանոթանալ նախօրոք բոլոր պայմանագրերին ու դիրքորոշում արտահայտեր աջակցելով կամ քննարկման դնելով դրանք:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ խնդրում ենք հրապարակել Մաքսային Միության ու Եվրոպական Ասոցացման համաձայնագրի փաթեթները ծանոթանալու ու մեր դիրքորոշումը հայտնելու համար:

Հարգանքով ՝»Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող,
ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ՝ Սիլվա Ադամյան:
5.09.2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30