Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2013 13:04

Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել ՀՀ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները: Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ քննարկված փաստաթղթերը հավանության են արժանացել: Կառավարությանը հանձնարել է վեցամսյա ժամկետում մշակել ռազմավարության ծրագիր, հաստատել և սկսել կյանքի կոչել ՀՀ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները։

Ըստ Արթուր Բաղդասարյանի, այսօր էներգետիկ անվտանգության խնդիրներն ունեն առաջանային նշանակություն: ԱԱԽ նիստում քննարկվել են գործող ատոմակայանի գործունեությունը զարգացնելու, զուգահեռաբար նոր ատոմակայանի կառուցման հարցերը։

Տրանսպորտի զարգացման ոլորտում խոսքը, մասնավորաբար, աբխազական երկաթգծի բացման հնարավորությունների մասին է: Կինտենսիվանան նաեւ բանակցությունները Իրան –Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ։ Արդեն իսկ Իրանը իր տարածքում շինարարության ֆինանսավորման մասին համաձայնություն է տվել: Քննարկվում են նաև լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ գտնելու հնարավորությունները։ «Երկաթուղային տրանսպորտի զարգացումը ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունի»,- կարծում է Բաղդասարյանը։

Կշարունակվի նաեւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներ կտարվեն Ստեփանավանի օդանավակայանը բացելու, զարգացնելու ուղղությամբ։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30