Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին

Սեպտեմբեր 06,2013 12:54

Սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է և պարունակում է անճշտություններ:

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների և  հաճախորդների հանդեպ:

Իրավիճակը մեղմելու և հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:

Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ և չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչև ձեռքի կոտրվածք, որից հետո նաև տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաև կարգազանցները:

Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով և ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. TATEV says:

    Տեղեկատվություն ԶԼՄ-ների համար

    6 սեպտեմբերի,Երևան 2013թ. Ս.թ. սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է և պարունակում է անճշտություններ:
    Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների և հաճախորդների հանդեպ:
    Իրավիճակը մեղմելու և հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:
    Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ և չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչև ձեռքի կոտրվածք, որից հետո նաև տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաև կարգազանցները:
    Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով և ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30