Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործում է մի ոհմակ, որը տառապում է սեռական անբավարարվածությամբ, հարձակվում, աղջիկներ է լպստում»

Սեպտեմբեր 06,2013 12:39

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Armenia Today» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ վերջին մի քանի ամսում մոտ 100 ակտիվիստներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ. «Բերման են ենթարկում բռնություններով: Երբ ոստիկանը աղջկան փորձում է նստեցնել իր ծնկներին՝ բերման ենթարկելու ժամանակ, դա բռնությանը հավասար նվաստացում է»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկանությունն ասում է, թե ոչ մի երկրում, երբ ակտիվիստները ճանապարհները փակում են, երթեւեկությանը խոչընդոտում են, «սիրուն ձեւերով» չեն տանում բաժին, իրենք ստիպված են դիմել կոշտ մեթոդների՝ Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց. «Հենց ոստիկանությունը սկսում է բերել եվրոպական օրինակներ, դա բավականին ծիծաղելի է, որովհետեւ ՀՀ իշխանությունները Հայաստանում չեն ապահովել զարգացման եվրոպական մոդել, եվրոպական դատական համակարգ: Մենք ունենք երկիր, որտեղ գործում է մի ռեժիմ եւ դա համեմատել եվրոպական զարգացած երկրների հետ՝ ծիծաղելի է: Թող ՀՀ իշխանությունները պատասխան տան իրենց գործողությունների համար: Ինչի՞ է ՀՀ քաղաքացին դիմում այդ քայլերին, որովհետեւ այլ ճանապարհ իրենց չեն թողել: Եվրոպական ոչ մի երկրում բազմահարկ շենքի շինության դեմն առնելու համար մարդիկ փողոցում չեն պառկում, որովհետեւ նրանք դիմում են դատարան: Իսկ Հայաստանում քաղաքացին չունի պայքարի որեւէ օրինական միջոց, դրա համար ինքը գնում է ինքնապաշտպանության ծայրահեղ միջոցների»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ մեր օրենսդրությունը նախատեսում է ծայրահեղ անհրաժեշտության սկզբունքը. «Եթե անձը չունի այլ ճանապարհ՝ օրինական կարգով իր իրավունքներն իրացնելու, ապա նա կարող է ըստ անհրաժեշտության, խախտի օրենսդրությունը, այդ դեպքում անձն ազատվում է պատասխանատվությունից: Կոմիտաս 5-ը այդ դեպքն է»:

Արգիշտի  Կիվիրյանի խոսքերով՝«Կոմիտաս 5-ի կադրերում կտեսնեք, որ ՀՀ  քաղաքացու դեմ գործում է մի ոհմակ, որը տառապում է սեռական անբավարարվածությամբ, հարձակվում, աղջիկներ է լպստում եւ իրականացնում է բռնություններ՝ տղամարդկանց նկատմամբ: Կոմիտաս 5-ի կադրերն ակնհայտորեն ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ ոստիկանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30