Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Ռուսաստանը Եվրամիությունից գողացավ Հայաստանը

Սեպտեմբեր 06,2013 12:27
azat arshakyan

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, ասաց. «Ենթադրում եմ, որ կարող էին շատ ավելի վատ տարբերակներ լինել՝ արյունահեղություն, պատերազմ, շրջափակում և այլն»։

Ըստ Ազատ Արշակյանի՝ Ռուսաստանը Եվրամիությունից գողացավ Հայաստանը։

«Ի՞նչ կանի Եվրոպան իր կորուստը վերականգնելու, կորստի հետ հաշտվելու կամ կորուստը հետ ստանալու համար։ Ընդհանուր առմամբ ՀՀ-ն ոչինչ չի կորցրել։ Մենք կիսանկախ էինք, ՀԱՊԿ-ում էինք, կախվածության մեջ էինք։ ՀՀ-ն ինչ կարգավիճակ ուներ, մնացել է այդ նույն կարգավիճակում, չի շեղվել, կորցրել է Եվրոպան։ Եվրոպան ՀՀ-ին տանում էր իր մոտ, ճանապարհին նրանից խլեցին: ՌԴ-ն Հայաստանը վերադարձրեց իր ազդեցության ոլորտը։ Թե ինչ վերաբերմունք ցույց կտա Եվրամիությունը, դա իր գործն է։ Մենք պետք է սպասենք Եվրամիության արձագանքին»,- ասաց Ազատ Արշակյանը։

Ազատ Արշակյանին հիշեցրինք, որ Եվրահանձնաժողովն արդեն հրապարակել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման ու ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանծնած պարտավորությունները»։

«Դա ԵՄ-ի գործն է, կայսրությունների պայքարի մեջ մենք խաղում ենք երկրորդական դեր։ Իսկ սրանից հետո Եվրամիությունը կամ պետք է պայքարի և հետ ստանա ՀՀ-ն որպես իր քաղաքակրթական դաշնակցի, կամ մենք կշարունակենք պայքարել և փուլ առ փուլ գնալ առաջ։ Կարծում եմ, հուսահատվելու պատճառ չկա»,- ասում է Ազատ Արշակյանը։

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30