Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ»-ը ձվերի հետքերով գնում է ՍԴ

Սեպտեմբեր 06,2013 12:23

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանից որոշում ստացավ այն մասին, որ դատարանը, 9-ը դատավորների մասնակցությամբ քննելով օրաթերթի բողոքն ընդդեմ օլիգարխի, որոշել է այն վերադարձնել։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել գործարար Խաչիկ Խաչատրյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր վարքի համար, քանի որ երբ «Ժողովուրդ»–ի լրագրող Սոնա Գրիգորյանը հարց էր ուղղել, «Ձվերի Խաչիկ» մականունով հայտնի գործարարն ի պատասխան վիրավորել էր՝ նրան անվանելով «պրաստիտուտկա»։

Ի տարբերություն մեր պահանջի՝ գործարարը երկու տարբեր դատական հայցերով օրաթերթից շուրջ 6,5 մլն դրամ է պահանջում։

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը մի քանի դատական նիստեր գումարեց, դեմքի շատ խիստ արտահայտությամբ լսեց կողմերին, սակայն անհասկանալի տրամաբանությամբ որոշվեց, որ Խաչիկի եւ մեր լրագրողի միջեւ տեղի ունեցած զրույցը եղել է մասնավոր։ Եվս մեկ անգամ չենք կարող կասկածի տակ չդնել այդ տիկնոջ վարքաբանությունը, որը գործարարի կողմից գիտակցված հրապարակային վիրավորանքի փաստը համարեց մասնավոր զրույց։

… Ի՞նչ է ստացվում. ըստ դատարանների կայացրած վճիռների՝ լրագրող Սոնա Գրիգորյանի եւ գործարար Խաչիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, որ Խաչիկի գիտությամբ ձայնագրվել եւ հրապարակվել է, համարվում է մասնավոր զրույց, ինչը նշանակում է, որ պատժելի արարք չէ։ Ասել է թե՝ Հայաստանի դատարանները խրախուսում են մասնավոր զրույցներում, նույնիսկ հրապարակային բնույթ ստացած զրույցներում «պրաստիտուտկա» բառի կիրառումը։

Իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ-ում գործող «ամենաարդար» դատարանները որոշեցին կանգնել օլիգարխի կողքին։ Մենք էլ, օգտվելով դատարանների կողմից կայացված վճիռների բովանդակությունից բխող հնարավորությունից, կարող ենք փաստել, որ դատավորները «պրաստիտուտկայից» ոչնչով չեն տարբերվում, քանի որ նրանք կայացրել են կամայական վճիռներ, չեն կիրառել օրենքն ամբողջությամբ եւ անհիմն հղումներ են կատարել օրենքի բացերին՝ գերադասելով հաճոյանալ փողաշատ գործարարին:

Ինչեւէ, «Ժողովուրդ»–ը կշարունակի իր պայքարը եւ դատարանների կողմից թույլ տրված սխալները կբողոքարկի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանում, որպեսզի այսուհետ որեւէ գործարարի, օլիգարխի կամ պաշտոնյայի մտքով չանցնի վիրավորել լրագրողին եւ մնալ անպատիժ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30