Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չի ստորագրվելու ԽՀԱԱԳ-ն, ապա Ասոցացման պայմանագիրը բառացիորեն դատարկ ու անիմաստ փաստաթուղթ է դառնում

Սեպտեմբեր 06,2013 12:17

Հիմա առաջ է քաշվում այն «տեսլականը», որ նոյեմբերին ինչպես եւ նախատեսված էր, Հայաստանը կնախաստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը ու իր թիմը կաշվից դուրս են գալու, բայց հասնելու են նրան, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ Բայց դա արդեն ինքնանպատակ է մի պարզ պատճառով։ Այդ համաձայնագիրը ունի զուտ դեկլարատիվ բնույթ։ Դրա միակ նպատակը Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին պայմանագրի ստորագրումը կազմակերպելն է: Եթե չի ստորագրվելու ԽՀԱԱԳ-ն, ապա Ասոցացման պայմանագիրը բառացիորեն դատարկ ու անիմաստ փաստաթուղթ է դառնում։

Բայց Սերժ Սարգսյանի համար Ասոցացման պայմանագիրը, այսպես ասենք՝ կենսական նշանակություն ունի։ Դրանով նա իր քարոզչական մեքենայով պետք է ցույց տա, որ ինքը ճիշտ էր, երբ ասում էր, թե մեր առաջ դրված չէ «կամ– կամ» խնդիրը։ Իրականում, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը բացառում է ԽՀԱԱԳ-ի ստորագրումը ոչ թե քաղաքական, այլ զուտ տեխնիկական տեսակետից։

Խնդիրն այն է, որ էլի զուտ տեխնիկական առումով որեւէ երկիր չի կարող լինել միանգամից երկու մաքսային տարածքներում։ Մաքսային միությունը մի մաքսային տարածք է, ԽՀԱԱԳ-ն՝ բոլորովին այլ։ Այս երկու մաքսային տարածքներում գործելու են իրարից բոլորովին տարբեր մաքսատուրքեր, տնտեսական, ֆինանսական, մրցակցային բոլորովին տարբեր նորմեր, որոնք իրար հետ անհամատեղելի են։

Այսինքն, եթե Տաջիկստանը Մաքսային միության անդամ է, իսկ Բուլղարիան ԵՄ անդամ, ապա Տաջիկստանը չի կարող Բուլղարիայի հետ լինել միեւնույն մաքսային տարածքում։ Այդ դեպքում կստացվի, որ նույն Մաքսային միության անդամ որեւէ այլ երկիր, ասենք Ուզբեկստանը կամ Հայաստանը, Տաջիկստանի միջոցով կարող են ապրանքն արտահանել Եվրամիություն առանց մաքսազերծելու։ Սա գիտի ցանկացած գործարար, որը գոնե մի անգամ արտահանում կամ ներմուծում է իրականացրել։ Սա գիտի ՀՀ վարչապետը, գիտեն մեր բոլոր նախարարները, փոխնախարարները, վարչությունների պետերը….: Գիտի նաեւ Սերժ Սարգսյանը։ Բայց առաջիկա մի քանի ամիսը իշխանական քարոզչությունը անընդհատ ու համառորեն մեզ փորձելու է համոզել, որ մածունը սեւ է, ընդ որում՝ թունդ սեւ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30