Արգիշտի Կիվիրյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ այսօր ինքն անվտանգ չի զգում իրեն եւ չի կարող հանգիստ շրջել Հայաստանի փողոցներում. «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ որեւէ քաղաքացի իրեն անվտանգ չի զգում: Կոնկրետ իմ դեպքում իրավիճակը սրված է: Ես շարունակելու եմ նույն ձեւով, քանի որ այլ ճանապարհ չունեմ»:
Aravot.am-ի հարցին չե՞ք պատրաստվում թիկնապահ վարձել՝ նա պատասխանեց. «Թիկնապահ չեմ վարձելու, իսկ ոստիկանությունից ակնկալել որեւէ պաշտպանություն՝ անիմաստ է, քանի որ այդ ամբողջը կազմակերպվում է հենց ոստիկանների կողմից: Վաղը եթե իմ դեմ որեւէ կրիմինալի կողմից հարձակում իրականացվի, վստահ եղեք, որ դրա հետեւում կանգնած է լինելու ոստիկանությունը եւ ռեժիմը: Որեւէ կրիմինալ ինքնուրույն չի գա դա անի: Հայաստանի Հանրապետությունում կրիմինալը ենթարկվում է ոստիկանությանը՝ բոլոր առումներով: Անիմաստ եմ գտնում թիկնապահ վարձելը,որովհետեւ ես վարձեմ 3-4 թիկնապահ, իրենք հաստատ կգտնեն այլ ճանապարհ՝ այդ թիկնապահներին չեզոքացնելու եւ իմ դեմ այս կամ այն գործողությունները կատարելու: Հենց որ քո դեմ աշխատում է մի ողջ համակարգ, ապա նրանք հաստատ կձեռնարկեն այդ քայլերը: Թիկնապահներին էլ փորձեն վնաս տալ: Ես այս պարագայում անիմաստ եմ գտնում այդ ճանապարհով գնալ, որովհետեւ հստակ է, որ իմ դեմ նպատակաուղղված գործողություն է իրականացվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` PanArmenian Photo-ի