Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրոմվել Գրիգորյան. «Պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին»

Սեպտեմբեր 06,2013 11:56
Kromvel Grigoryan

Հատված Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի հարցազրույցից:

Բոլոր հավակնորդներն իրենց քարոզարշավը կառուցել են Փաստաբանների պալատի անցած տարիների գործունեության քննադատության վրա։ Ձեր կարծիքով, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ են արձանագրվել։

– Այս ընթացքում Պալատն ունեցել է բազում բացթողումներ։ Իմ գնահատականը բացասական է։ Պալատը ծառայել է մի անձի՝ Ռուբեն Սահակյանին։

Այսօր փաստաբանները երկու ճամբարի են բաժանվել՝ յուրայինների եւ օտարների։ Ռ. Սահակյանի շրջապատում գտնվողներն օգտվում են արտոնություններից, «օտարները»՝ ոչ։

Ցավով եմ արձանագրում,

որ Պալատի նախագահի շնորհիվ Փաստաբանների      պալատի խորհրդի ընտրություններն անցկացվում են նախապես մշակված ցուցակներով, ընտրված անձանցով։ Չի հաջողվել ձեւավորել ամուր, միասնական խորհրդի կազմ, տարաձայնությունների պակաս չի նկատվել։

Ամենակարեւորը՝ ներկայիս նախագահի անգործության պատճառով Փաստաբանների պալատն այսօր չունի այնպիսի հեղինակություն, որի հետ հաշվի կնստեին դատական համակարգը, դատախազությունը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։

Մինչդեռ փաստաբանին պետք է հարգեն եւ հաշվի նստեն նրա կարծիքի հետ։ Նախաքննության մարմնի հետ գործարքի չգնացող փաստաբանները թիրախ են դառնում վարույթն իրականացնող մարմնի համար։ Հաճախ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվում Պալատի կողմից։

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30