«Ազատություն» ռադիոկայանի լրագրողին` «կոկորդդ կքերեմ» արտահայտությամբ սպառնացող կինը` Անահիտ Ազիզյանը, պատմում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «բարեգործությունների» մասին:
Նա Aravot.am-ին ասաց, որ Սամվել Ալեքսանյանին համարում է բարերար, որովհետեւ ԱԺ պատգամավորը, ըստ նրա, «մարդկանց միայն լավություն է անում»:
Նրա պատմելով, սիրիահայ ընտանիքներին պարոն Ալեքսանյանը 25.000 դրամի քարտեր է նվիրել, այդ քարտերով նրանք կարող են առեւտուր անել Yerevan. City սուպերմարկետների ցանցում. «Ընտանիքում 6 հոգի է, յուրաքանչյուր անձին 1 հատ քարտ, բացի ծխախոտից ու խմիչքից՝ ամեն ինչ կարող են գնել, միշտ էլ տալիս է: Ինքը տիրություն անում է բոլորին»:
Նա նաեւ պատմեց, որ վերջերս պարոն Ալեքսանյանը Արմենչիկի համերգի տոմսեր է նվիրել թիվ 6 դպրոցի աշխատակազմին:
Կարդացեք նաև
Այս տեղեկությունը ճշտեցինք նաեւ դպրոցի տնօրեն Սիրանույշ Վարդանյանից, որը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Առաջին անգամ եմ լսում, որ Արմենչիկը համերգ է ունեցել»: Նա հերքեց, թե դպրոցի առանձին ուսուցիչներ տոմսեր վերցրած լինեն, ասաց. «Ո՞նց կարող է պատահի, իմ ուսուցիչը տոմս վերցրած լինի, ես չիմանամ: Դպրոցում Արմենչիկի ֆանատներ չունենք, եւ ուսուցիչների մեծամասնությանն էլ եթե հարցնեք` ով է Արմենչիկը, չեն իմանա»:
Տիկին Ազիզյանի խոսքերով, ինքը Սամվել Ալեքսանյանին սատարում է հոգով ու նրա բարեգործությունների մասին տեղեկանում է Yerevan. City-ում առեւտուր անելիս:
Հիշեցնենք, որ այս կինը համացանցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Փրկենք Փակ շուկան օլիգարխից» ակցիայի ժամանակ նա լրագրողին սպառնացել էր կոկորդը քերել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս կինը աշխատում է Տիգրան Մեծի (Ֆիրդուսի տոնավաճառի առջևի, եթե կարելի է տոնավաճառ անվանել) Yerevan city սուպերմարկետում, որպես հսկիչ և միշտ աչքի է ընկնում աշխատողների վրա գորգոռալով:
Նա խաբում է. ոչ թե առևտուր է անում, այլ լֆիկի հավատարիմ աշխատողներից է
մեջբերում եմ “” կնոջ”” գոհարներից … ամոթ ա ամոթ , էս սաղ երկիրը Հայաստանի վրա խնդումա //// կատարյալ տգիտություն
Ահա և ռոբիկա-շեռժիկա-շաշիկա- լֆիկա անառակաբարո բարքերի արդյունքը:
Այս կնոջ միակ ապօրինի դուստրը սովորում է ԵՊՀ լավագույն ֆակուլտետներից մեկում։ Այս կինը զբաղվում է միայն գոռալով և ուրիշ ոչնչով։ Սամվել Ալեքսանյանի բարեկամուհին է, ինչպես նաև Սերժ և Ռիտա Սարգսյանների խնամին։
Լֆիկը հազիվ էլ արմենչիկի չվաճառվող տոմսեր բաժանի… Կեցցե թիվ 6 դպրոցի աշխատակազմը, որ չի ճանաչում արմենչիկին…