Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հանրաքվեն ուղղակի անիմաստ է»

Սեպտեմբեր 06,2013 11:45

Հատված «Ժառանգություն»  խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

Պարոն Պողոսյան, այս օրերին ՀՀում հակառուսական տրամադրություններն ուժգնացել են, նախօրեին ակտիվիստները Բաղրամյան 26-ում լուրջ բախումներ ունեցան ոստիկանության հետ։ Սակայն այժմ տեղեկություններ կան, որ այդ ընդվզումներն ուղղորդված են իշխանությունների կողմից։ Դուք ի՞նչ եք կարծում, իրականում նման բան կա՞։

– Չեմ կարծում, թե իշխանության կողմից ուղղորդված է, միգուցե կան ուժեր, որոնք փորձում են ուղղորդել։ Մեծ մասամբ այն ամենը, ինչ տեղի է ունենում, դրան մասնակցում են այն մարդիկ, որոնք ունեն իրենց տեսական պատկերացումը մեր երկրի զարգացման համար։

Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցը հանրաքվեով լուծելու շուրջ։ Նշվում է, որ ռուսամետությունը գենետիկորեն «նստած» է հայերի մեջ։ Համաձա՞յն եք։

– Եթե հաշվի առնենք այսօրվա մեր երկրում ընտրական համակարգերի զարգացման մեխանիզմը, որը թույլ է տալիս իշխանությունների կողմից ցանկացած խնդրի ժամանակ իրենց համար ցանկալի լուծում գտնել, ապա հանրաքվեն ուղղակի անիմաստ է։ Ավելի ճիշտ կլիներ, եթե լինեին հանրային քննարկումներ, որտեղ մարդիկ կկարողանային բաց եւ ազատ իրենց տեսակետներն արտահայտել, որպեսզի կարողանայինք ընդհանուր ընկալումները հասկանալ։ Մի բան պատկերացնենք, մենք ասում ենք, որ աշխարհում ունենք 10-12 միլիոն հայեր, որոնցից 2 միլիոնը ՌԴ-ում են, մնացածը՝ արեւմտյան մյուս երկրներում, այստեղ ընտրության հարց է, թե մարդիկ որտեղ կցանկանային իրենց կյանքը տեսնել։ Այնպես որ, չեմ կարող ասել, որ այստեղ ռուսամետության խնդիրն է, ես ուրախ կլինեմ, որ հայերը չունենան ֆոբիաներ, պետք է ընդունել այն երկրին, որը մեր երկրի հանդեպ չունի թշնամանք։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30