Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ում այսօր նստած են մարդիկ, որոնք Ստեփան Զատիկյանին «պապա» են ասել»

Սեպտեմբեր 06,2013 11:32

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Armenia Today» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանը եւ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը մեկնաբանեցին վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների հանդեպ կիրառված բռնությունները:

Արգիշտի Կիվիրյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր ինքը չի կարող հանգիստ շրջել Հայաստանի որեւէ փողոցով, որովհետեւ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ ցանկացած ոստիկան կարող է մոտենալ իրեն, բռնություն գործադրել. «Կա քաղաքական պատվեր, որը կայացվել է ռեժիմի կողմից: Մի կողմից ոստիկանները, մյուս կողմից կրիմինալը սկսել են հոսք՝ հասարակական ակտիվ քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը զբաղված է քաղաքացիներին բերման ենթարկելով, ապօրինի գործողություներով: Կրիմինալի հոսք է նկատվում ՀՀ ակտիվ քաղաքացիների նկատմամբ: Երեկ ծեծի ենթարկվեցին Հայկակ Արշամյանը, Սուրեն Սաղաթելյանը: Այդ տարածքները հստակ նկարահանվում են եւ դրանց բացահայտումը ժամերի գործ է: Բայց քանի որ ոչ մի բացահայտում տեղի չի ունենում, կարող ենք պնդել, որ այդ ամենը տեղի է ունենում ոստիկանության կողմից կազմակերպված եւ իրենց կողմից հրահրվող ձեւով»:

Արգիշտի Կիվիրյանը վստահեցեց, որ ոստիկանությունը կապված է կրիմինալի հետ. «Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող ռեժիմն օգտագործում է իր երկու հիմնասյուները՝ ոստիկանությունը եւ կրիմինալը, որպեսզի այս երկուսի միջոցով փորձի կոտրել հասարակական ակտիվի այն ալիքը, որը գոյություն ունի վերջին շրջանում: Իշխանությունն այս ալիքի մեջ տեսնում է վտանգ: Եթե այսօր իշխանությունը կարողանա կոտրելու գործընթացն ի կատար ածել, ոչինչ չի խանգարի իրեն՝ անցնելու ավելի լայնածավալ ռեպրեսիաների: Երբ քաղաքական դաշտը մեռած է, կոլապս է ապրում եւ միայն հասարակական խմբեր են գործում, ռեժիմի եւ ողջ հասարակության առջեւ կանգնած են միայն այս խմբերը: Ես կոչ եմ անում, որ ողջ հասարակությունը պայքարի եւ թույլ չտա այդ խմբերի կոտրելը: Մենք տեսանք, թե ինչպես բերման ենթարկվեց Ստեփան Զատիկյանի տղան՝ Վրեժ Զատիկյանը: ՀՀԿ-ն գոյություն ունի Ստեփան Զատիկյանի գաղափարների վրա: ՀՀԿ-ում այսօր նստած են մարդիկ, որոնք Ստեփան Զատիկյանին «պապա» են ասել, իսկ իրենք այսօր բերման են ենթարկում իրենց սիմվոլի տղային, ինչի՞ մասին է խոսքը»:

Ըստ Արգիշտի Կիվիրյանի, եթե մենք մի քանի տարի առաջ ունեինք քրեաօլիգարխիկ ռեժիմ, հիմա անցում է կատարվում դասական ոստիկանական ռեժիմի:

Լուսինե Սահակյանը նույնպես վստահ է, որ իշխանությունների կողմից հետապնդում է իրականացվում՝ ակտիվ քաղաքացիների նկատմամբ. «Մինչ օրս մենք չենք կարողացել քրգործով նույնիսկ ցուցմունք տալ: Ունենք բազմաթիվ ապացույցներ, որ իրականում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ է բռնություն գործադրվել՝ ոստիկանների կողմից, ոչ թե Արգիշտի Կիվիրյանն է իրենց նկատմամբ բռնություն գործադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30