Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները մեկ անգամ ևս կծանուցվեն պարտադիր բարեկարգման կարգի մասին

Սեպտեմբեր 06,2013 11:31

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ օրենքի պահանջները և դրա հիման վրա ընդունված Երևանի ավագանու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել է, որ պետք է մեկ անգամ ևս գրավոր ծանուցել տնտեսվարողներին՝ հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` դրան կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման:
«Այս գործընթացը պետք է լինի շարունակական և մշտական հսկողության ներքո: Մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ Երևանի ավագանու ընդունած որոշման կիրառումը պարտադիր է բոլորի համար»,- նշել է Կամո Արեյանը՝ ավելացնելով, որ հարակից տարածքների պարտադիր բարեկարգումն ապահովելու մասին նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից է գրություններ ուղարկվել պետական և հասարակական կառույցներին:
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ կնախապատրաստվեն ավագանու որոշմամբ ձմռան ամիսների համար սահմանված բարեկարգման աշխատանքների մասին ծանուցումները, որոնց բաշխումը ևս կիրականացվի աշնան ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30