Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացադուլ անող մի քաղաքացու նույնպես ԱԱԾ տնօրենը դիմել է նույն կերպ. «Ոչխար, իմ կոմպետենցիաների մեջ չի մտնում էդ հարցը»

Սեպտեմբեր 06,2013 11:04

«Էշ ա արա, այ ոչխար, խի ես գոռում»։ Բազմաթիվ լրագրողների ներկայությամբ երեկ ահա այսպիսի արտահայտություն շպրտեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանը՝ կառավարության շենքի առաջ իրենց խնդիրների մասին բարձրաձայնող ցուցարարների կողմը։ Հակոբյանը շենք էր մտնում կառավարության նիստին մասնակցելու։

Նման արտահայտությունից անակնկալի եկած լրագրողները պապանձվեցին եւ չկարողացան անմիջապես հարց ուղղել ԱԱԾ տնօրենին, թե ինչու է նա քաղաքացիներին «էշ» ու «ոչխար» անվանում։

Կառավարության նիստից հետո անակնկալից խելքի եկած լրագրողները այնուամենայնիվ հարց ուղղեցին Գորիկ Հակոբյանին, թե ինչու նա վիրավորեց ցուցարար քաղաքացուն։ Այդ հարցից էլ Գորիկ Հակոբյանը անակնկալի եկավ։ Նա շրջվեց դեպի հարցն ուղղած «ԳԱԼԱ» հեռուստաընկերության թղթակցի կողմը, կագեբեիշնիկի հայացքով մի քանի վայրկյան նայեց նրա կողմը ու առանց պատասխանելու շարունակեց հեռանալ։ «Երեք օրով գնացիր կագեբեի պադվալ»,- «Գալա»–ի թղթակցին դիմելով՝ կատակեց «ՀԺ»–ի թղթակիցը։ Կատակը կատակ, բայց Գորիկ Հակոբյանի համար միայն այդ ցուցարարը չէ, որ «ոչխար է»։ Անցած տարվա ապրիլին իր խնդիրների համար ԱԱԾ շենքի մոտ հացադուլ անող մի քաղաքացու նույնպես ԱԱԾ տնօրենը դիմել է մոտավորապես նույն կերպ. «Ոչխար, իմ կոմպետենցիաների մեջ չի մտնում էդ հարցը, ինչի՞ ես ստեղ վեր ընկել»։

Մարդկանց նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունեցող Գորիկ Հակոբյանը, իհարկե, ոչ մի պատիժ չի կրի, պաշտոնից չի հեռացվի, օրենքով նախատեսված պատասխանատվության չի ենթարկվի։ Անկասկած։ Որովհետեւ նրա ղեկավարները եւ ընդհանրապես ՀՀ իշխանության ներկայացուցիչները շարքային մարդկանց նկատմամբ ունեն նույն վերաբերմունքը։

Հիշեցնենք ընդամենը, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը մի քանի տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, հենց նախագահական նստավայրի դիմաց դիմելով մի քաղաքացու, նրան հրապարակայնորեն անվանեց «համբալ» ու էլի ոչ մի պատիժ դրա համար չկրեց։

Մարդկանց «էշ» ու «ոչխար» համարող Գորիկ Հակոբյանը գեներալ գնդապետ է։ Չնայած նրա տարիքը վաղուց գերազանցել է ԱԱԾ տնօրենի համար Հայաստանի օրենսդրությամբ սահմանված առավելագույն տարիքը, նա շարունակում է պաշտոնավարել, որովհետեւ նա անփոխարինելի է Սերժ Սարգսյանի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30