Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ալեքսանյանին հարվածելու ընթացքում ասել են. «Ինչի՞ ես գնում քաղաքապետարան»

Սեպտեմբեր 06,2013 10:38

Նախօրեին քաղաքապետարանին հարող տարածքում տեղի է ունեցել հերթական միջադեպը. 10-15 հոգի մահակներով ծեծել են ակտիվիստներից Արման Ալեքսանյանին։ Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Արմանը, չորեքշաբթի օրը, կեսգիշերին, ինքն իր երկու ընկերների հետ եղել է քաղաքապետարանի մոտ, երբ նկատել են, որ կասկածելի դեմքերով երկու հոգի քիչ հեռվում նստած՝ իրենց են նայում, իսկ քաղաքապետարանից հեռանալու պահից էլ սկսել են կրնկակոխ հետեւել։

Երբ վերջիններս մտել են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող բոուլինգ կենտրոնի ավտոկայանատեղի, Արմանին թվացել է, թե հետապնդողները հեռացել են, բայց ընկերներին հրաժեշտ տալուց հետո անկյունից դուրս են եկել ամրակազմ 10-15 հոգի, որոնցից մի քանիսի ձեռքերում եղել են մահակներ, ու սկսել են իրեն խփել։

Նրանցից մեկն Արմանին հարվածելու ընթացքում ասել է. «Ինչի՞ ես գնում քաղաքապետարան»։ «Ասեցի՝ լավ եմ անում, ու մի կերպ սողալով գնացի դեպի փողոցի կողմ, որտեղ մեքենաներ են գնում, որ գոնե կտեսնեն, կկանգնեն, համ էլ մտածեցի, որ վերեւում կամերա կա, կնկարի»,- ասում է Արմանը եւ պատմում, որ դրանից հետո նստել է տաքսի, գնացել քաղաքապետարան, որտեղ Վահագն Մինասյանը կատարվածի մասին ահազանգել է

քաղաքապետարանի մոտ հերթապահող ոստիկաններին, վերջիններս շատ ունիկալ խորհուրդ են տվել, տղաներին ասելով՝ բռնեք դրանց, բերեք բաժին։ Արմանը համոզված է, որ միակ խնդիրն իր քաղաքացիական ակտիվությունն է, մասնավորապես քաղաքապետարան գնալու փաստը, ինչի պահով էլ ծեծողները «հանդիմանել» են իրեն։

Մահակավորները հարվածել են Արմանի գլխին, մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում նա սալջարդեր է ստացել եւ պատրաստվում է գնալ դատաբժշկական փորձաքննության։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30