Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պաշտոնական իրավապահ մարմինների ստեղծումը միակ ելքն է

Սեպտեմբեր 06,2013 10:28

Քաղաքացիական ակտիվիստների դեմ Երևանում սովորական դարձող հարձակումներն ու բռնի գործողությունները կարող են երկիրը տանել քաոսի: Հանցավոր կազմակերպված խմբերի անպատիժ գործելը հայության մայրաքաղաքում խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին: Ոստիկանության կողմից քայլեր չձեռնարկելը, ավելին, անգործությամբ և ակցիաների ժամանակ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանական բռնություններով հանցավոր խմբերին աջակցելը կարող է բերել անվերահսկելի իրավիճակի:
Հանրությունը, զրկվելով պետական մարմինների կողմից սեփական անվտանգության պաշտպանությունից, կարող է նախաձեռնել նոր մարմինների ստեղծում կամ դիմել սեփական անվտանգության պաշտպանության այլ քայլերի: Քաղաքացիներն իրավունք ունեն նաև իրենց դեմ կատարված հանցագործությունների բացահայտում ակնկալել: Սակայն ստեղծված իրավիճակում, երբ ոչ մեկը չի հավատում իրավապահ մարմինների կողմից ակտիվիստների դեմ կատարվող հանցագործությունների բացահայտմանը, կարող են առաջանալ ինքնադատաստանի ցանկություններ:
Ինքնադատաստանը, ոչ պաշտոնական իրավապահ մարմինների ստեղծումը միակ ելքն են ստեղծված իրավիճակից: Ոստիկանությունը ծառայում է հանցագործ խմբերի շահերին և նրանից ակնկալել քաղաքացիների իրավունքների կամ կյանքի պաշտպանություն, միանգամայն ապարդյուն է: Հանցավոր խմբերին պետք է հակազդել միայն կազմակերպված ուժով: ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել քաղաքացիների նկատմամբ իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, հետևաբար հարկավոր է օգնել նրանց:
Մարդուն հակաօրինական գործողություններ կատարելուց հետ պահող ամենաարդյունավետ միջոցը վախն է: Նորմալ երկրներում դա օրենքի նկատմամբ վախն է, որոշ հասարակություններում՝ վենդետան: Այն երկրները, որոնք կարողանում են ապահովել իրավական պետության ատրիբուտներ, հասարակության մեջ ապահովել արդարության զգացում, ուժեղ իրավապահ մարմիններ և օրենքի գերակայություն, կարողանում են զսպել հանցագործությունները օրենքի առջև պատասխանատվության վախով: Պակաս արդյունավետ չէ նաև վենդետայի ինստիտուտը ավանդական որոշ հասարակություններում՝ մարդը չի գնում հանցագործության՝ վախենալով իր նկատմամբ համարժեք պատասխանից:
Այսօր Երևանում ստեղծվել են հանցավոր խմբեր, որոնք չեն վախենում օրենքի առջև պատասխանատվություն կրելուց և որոնք չեն արժանանում համարժեք հակահարվածի իրենց զոհերի կամ նրանց շրջապատի կողմից: Արդյունքում ՀՀ մայրաքաղաքում ստեղծվել է քաոսային վիճակ, որից պետք է փնտրել արտակարգ լուծումներ:

 Հայկ Խանումյան 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30