Եվրամիությունը կասեցրել է Հայաստանի հետ «Թվինինգ» ծրագրի գործողությունը: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանը: Պատճառը՝ Հայաստանի կողմից Մաքսային միության մեջ մտնելու որոշումն է: Սակայն պարզ չէ՝ կասեցումը վերջնակա՞ն է, թե՞ ժամանակավոր:
«Թվինինգ» ծրագիրը Հայաստանում գործում է 2009 թվականից, տարբեր գերատեսչությունների հետ իրականացվել է մոտ 18 ծրագիր: Դրանք հիմնականում ուղղված են աշխատակազմի վերապատրաստմանը: «Թվինինգի» նպատակն է պետական կառույցներում ինստիտուցիոնալ բարեփոխումները` ԵՄ չափանիշներին եւ գործող մոդելներին համապատասխան, Հայաստանի օրենսդրական դաշտի մոտեցումը ԵՄ–ի համընդհանուր օրենսդրությանը: