Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Ֆիլիպս. «Մոսկվան կամ ստիպել է, կամ՝ տվել մեծ խոստումներ Երեւանին»

Սեպտեմբեր 06,2013 09:29

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան «Կամ Մոսկվան ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, ասենք խոստացել, որ կճանաչի ԼՂ-ի անկախությունը»: Այս կարծիքին է Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն  Դեյվիդ Ֆիլիպսը, ում խոսքերով, իրեն շատ է զարմացրել միությանը միանալու մասին Սարգսյանի հայտարարությունը։

Թրքախոս երկրների հաջորդ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը  Դեյվիդ Ֆիլիպսն «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում անվանում է «ակներեւ երեւակայություն», ենթադրելով, թե Գյուլը  մոռացել է, որ Ղարաբաղում հայեր են ապրում։ Նրա խոսքերով, Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գլխավոր դեր ստանձնելու կարեւորության մասին մի շարք վելրուծաբանների տեսակետներին, նա ասում է, թե ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն անկողմնակալ չեն, հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի համարժեք զենք վաճառելու փաստը, նաեւ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավթային պետական երկու ընկերութունների միջեւ սերտ համագործակցությունը։

«Թուրքիան մեծ երկրիր է, սակայն դեռեւս ունի հասունանալու կարիք, որպեսզի արգելի Ադրբեջանի կողմից իր դեմ հնչող իրականացվող ճնշումները», ասում է նա։

Նա հավատում է, որ հայերն ու թուրքերը կարող են գտնել հաշտեցման նոր եզրեր ու հայ-թուրքական հաշտեցման առաջին նախաձեռնությունից տարիներ անց առկա բիզնեսային որոշ կապեր, մշակույթի բնագավառում համագործակցությունը համարում դրական ու նկատելի առաջընթաց, ինչը իրական կյանքի կոչելու համար հարկավոր է քաղաքական նոր խիզախություն։ «Այլապես քաղաքացիական հասարակության ջանքերն այդպես էլ կմնան միայն երազանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30