Լիտվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների 1-ին եւ մինչեւ 17 տարեկանների 11-րդ առաջնությունը:
Երեկ Հայաստանի մարզիկներից հաջող հանդես եկան ավագ տարիքի պատանիները: 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը իր տարիքային խմբում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Թիմակցի հաջողությունը կրկնեց Էդմոն Բաղդասարյանը (62 կգ): Իսկ նույն քաշային կարգում Հենրիկ Խաչատրյանը ճանաչվեց երրորդը:
Մինչեւ 15 տարեկանների պայքարում Կարեն Ավագյանը 69 կգ քաշային կարգում բավարարվեց 5-րդ ցուցանիշով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ