Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ը ցնցված է Հայաստանի շրջադարձով». «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»

Սեպտեմբեր 06,2013 08:13

Amerikayidzayn.com «Եվրոպայի դիվանագետներին այս շաբաթ ցնցել է Եվրոպական Միության հետ այս տարվա նոյեմբերին հարաբերություններն ամրապնդելու ճանապարհ որդեգրած Հայաստանի կողմից Ռուսաստանի առաջնորդությամբ գործող մաքսային դաշինքին միանալու մասին հայտարարությունը»:

Այս  մասին գրում է ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականը, ըստ որի «Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաև այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը»:

Հայաստանի և Ռուսատանի միջև այս շաբաթվա սկզբից ստորագրված փաստաթղթերին անդրադարձող հոդվածում պարբերականը մեջ է բերում իրավիճակից քաջատեղյակ Արևմուտքի դիվանագետներից մեկի խոսքերը, որի համաձայն Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, սակայն «նրանք ինքները չէին ակնկալում Ռուսաստանի կողմից նման ուժգնության ճնշման գործադրում»:

Դիվանագետի համաձայն, Եվրոպական Միությունը կշարունակի Հայաստանի հետ աշխատել մուտքի արտոնագրերի հետ կապված ընթացակարգերի նման հարցերի շուրջ:

«Հայաստանի կողմից կատարված քայլը վկայում է Ռուսաստանի կողմից ճնշման ավելացման մասին այն երկրների նկատմամբ, որոնց իրենց կողմ փորձում են քաշել Արևմուտքն ու Արևելքը, և կարող է հնարավոր անախորժությունների մասին նախազգուշացում դառնալ Եվրամիության հետ կապերի մերձեցման մասին մտածող այլ պետությունների համար», – շեշտում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30