«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն մեր իշխանության քաղաքական օրակագում չկա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարց»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներից մեկի հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար վտանգավոր է: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում Շարմազանովն այս դիտարկմանը: ԱԺ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել իր կուսակցի տեսակետը:
Մեկ այլ հարցի` արդյոք կոալիցիայի փոփոխություն չի՞ նախատեսվում, պայմանավորված այն նոր իրավիճակով, որը կարող է առաջացնել Հայաստանի` Մաքսայի միությանն անդամակցությունը: Խոսքը, մասնավորաբար, վերաբերվում էր կոալիցիայում ԲՀԿ-ին ներառելուն, Էդ. Շարմազանովն ասաց, որ ինքը չի մեկնաբանում շրջանառվող այդ խոսակցությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ