«Ինձ համար կարևոր է, որ այս համալսարանը դարձավ անգլերեն լեզվի տարածման, ուսուցման լավագույն կենտրոն», սեպտեմբերի հինգին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած առաջին կուրսեցիների նորամուտի արարողության ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արարողությանը մասնակցեցին և առաջին կուրսեցիներին շնորհավորեցին նաև համալսարանի դասարանապրոֆեսորական անձնակազմը:
Համալսարանը առաջին անգամ էր ընդունում ուսանողներ բակալավրիատի առաջին կուրսում: ՀԱՀ-ում այս տարի սովորելու են տարբեր երկրներից երկու հարյուր ութսուն ուսանողներ:
Տիկին Հակոբյանը նաև նշեց, որ Ամերիկյան համալսարանը անկախության տարիներին Հայաստանի լավագույն ձեռքբերումներից է.
Կարդացեք նաև
«Այս համալսարանն էր, որ սկսեց հայագիտական հետազոտությունների կատարումը: Բայց որպես սփյուռքի նախարար՝ ես առավել համալսարանը կարևորում եմ, որ նա հիմնականում հիմնված է մեր սփյուռքահայ կառույցների կազմակերպությունների ֆինանսական օգնության և աջակցության վրա, և այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայկական բարեգործական ընդհանուր միությանը»:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների, երդման արարողությունը, որից հետո էլ տեղի ունեցավ հյուրասիրություն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ