«ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նախագահ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները: Այդ որոշումը բխում է մեր պետական շահերից եւ դա արվել է բացառապես ելնելով ՀՀ-ի շահերից: Այդ հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան չպետք է փնտրել, քանի որ մենք տարիներ շարունակ նշել ենք, որ Եվրասիական եւ ԵՄ-ի ինտեգրումն իրար փոխլրացնող են»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր ՀՀ-ի`Մաքսային միությանն անդամակցության մասին:
Շարմազանովը հավաստիացրեց, որ ՀՀԿ ԳՄ բոլոր անդամները հավանության են արժանացրել նախագահի որոշումը, որ որեւէ մեկը դեմ չի արտահայտվել:
«Դա ձեր ընկալումն է: Նախագահը շատ արդյունավետ եւ շատ կարեւոր որոշում է կայացրել: Նայած թե ինչ եք հասկանում ոգեւորություն ասելով: Նախագահները ոգեւորվելու համար չեն, նախագահներն աշխատելու եւ աշխատանքը կազմակերպելու, պետության շահերը պաշտպանելու, պետության անիվը ճիշտ ուղղությամբ տանելու համար են»,- Aravot.am-ի հարցին`եթե այդ համաձայնագիրն այդքան լավն է մեր երկրի համար, ինչո՞ւ այն ստորագրելիս նախագահ Սարգսյանի մոտ ոգեւորություն չէր նկատվում, ասաց Շարմազանովը:
Կարդացեք նաև
Ի դեպ, մինչ նիստը կավարտվեր, ՀՀԿ շենքի դիմաց հավաքված ցուցարարները հեռացան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվ չկա մեկը, որը մի փոքր թասիբ ունենա ու հրաժարական տա ինշան բողոքի: Միթէ մեր ազգը այդքան ստրկամիտ է?