Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հասկացել էր` Հայաստանը փորձում է երկակի խաղ խաղալ

Սեպտեմբեր 05,2013 21:43

1in.am․ Ազատության հրապարակում սեպտեմբերի 5-ին կայացավ արցախյան մի խումբ ազատամարտիկների հերթական հանրահավաքը: Ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ հանրահավաքը կանցկացնեն «Ժառանգություն» կուսակցության հետ: «Անկախ այն հանգամանքից, թե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կատարած քայլը բխում էր Հայաստանի շահերից, թե ոչ, պիտի հայտարարեմ, որ Հայաստանին Սերժ Սարգսյանի նման նախագահ պետք չէ: Մենք իրավունք ունենք արդար ընտրության միջոցով երկրում նախագահ ունենալ, ով կունենա ժողովրդի քվեն և աշխարհի բոլոր վայրերում իրավունք կունենա արտահայտելու հայ ժողովրդի կամքը»,- ասաց նա: Այս գերխնդիրը կարգավորելու ճանապարհին ազատամարտիկը կոչ է արեց ազգովի լծվել հայոց աշխարհազորի կայացման գործին:

«Սերժ Սարգսյանը նստած էր Պուտինի կողքին` հենց նոր փայտով ծեծածի տեսքով, իսկ Պուտինը բարկացած ու արհամարհանքով նայում էր Հայաստանի նախագահի վրա, ասել է թե` նա հասկացել էր, որ Սերժ Սարգսյանը փորձում է երկակի խաղ խաղալ, և հիմա կարծես ասում էր` դե հիմա բարձրաձայն ասա»,- ասաց ազատամարտիկը: Նա չբացառեց, որ հետագայում նույն կերպ կվարվեն Եվրոպան ու Ամերիկան: Նա նշեց, որ այս դրության դեմ պայքարելու համար համախմբվել է պետք, և ոչ բողոքել խոհանոցում կամ տաքսիներում: Սարգսյանը նկատեց` դեռ կան հրաշալի մտավորականներ, ովքեր աշխարհազորի կազմավորման գործում իրենց մասնակցությունն են բերելու:

 

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30