Քիչ առաջ սկսվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այն պահին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կորտեժը մոտենում էի ՀՀԿ-ի գրասենյակին, ոստիկանները շղթա կազմած փակել էին ցուցարարների ճանապարհը: Իսկ ցուցարարները նախագահին դիմավորեցին «դա-վա-ճան», «չե-բու-րաշ-կա», «հե-ռա-ցի՛ր» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ հավաքվածները բողոքում են ընդդեմ ՀՀ-ի`Մաքսային միությանն անդամակցության:
Թեպետ դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, բայց ցուցարարները չեն շտապում հեռանալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ