Քիչ առաջ Մելիք-Ադամյան փողոցից մեկ ակտիվիստի տարան ոստիկանական բաժանմունք: Բերման ենթարկվածը Վրեժ Զատիկյանն է` Պարույր Հայրիկյանի քրոջ որդին: Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին, այդ պատճառով էլ բերման են ենթարկել:
Երկար ժամանակ լրագրողները փորձում էին հասկանալ, թե ի՞նչ պահանջի մասին է խոսքը: Ի վերջո, Օսիպյանն ասաց, որ նրան խնդրել են մի փոքր հեռու կանգնել, նա էլ չի տեղափոխվել:
Ակտիվիստները վանկարկում են՝ «միլիցա», «ամոթ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ