Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհները, կոռուպցիան, անպատժելիությունը` արտագաղթի պատճառ

Սեպտեմբեր 05,2013 19:53

Հայաստանը լքում են կոռուպցիայի, աշխատատեղերի բացակայության, երկրում տիրող մենաշնորհների եւ ցածր աշխատավարձի պատճառով: Այսօր «Դեբատ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա, երկրից հիմնականում արտագաղթում է ակտիվ հասարակությունը` երիտասարդությունը, ինչը երկրի համար դժբախտություն է: Տիկին Դանիելյանի խոսքերով, արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի գործարար ոլորտը բաժանված է մի քանի մարդկանց միջեւ եւ նրանք են իշխում. «Մնացածը երկրում անելիք չունեն: Գնում ենք այն ճանապարհով, որ մոտ ապագայում Հայաստանը կմնա առանց հայերի»: Նա գնացողներին հիշեցնում է, որ օտար երկրներում էլ հեշտ չէ եւ որ այնտեղ էլ շատ դժվար են մարդիկ հարմարվում, աշխատանք գտնում եւ կեցության խնդիր լուծում:

Շարունակելով տիկին Դանիելյանի խոսքը, ասուլիսի մեկ այլ մասնակից ՄԻԺ գրասենյակի փոխնախագահ, Գոռ Հակոբյաննը համոզմունք հայտնեց, որ երբ հանրային հնչեղություն ստացած խնդիրները լուծում ստանան օրենքի ճանապարհով, ապա մարդկանց մոտ արմատավորված բացասական վերաբերմունքը կփոխարինվի դրականի:

Սոցներդրումների հիմնադրամի գլխավոր փորձագետ Ռազմիկ Մարտիրոսյանի տվյալներով, գյուղերից ավելի շատ են արտագաղթում, քան քաղաքներից: Չնայած, ըստ փորձագետի, այս վերջին տարիներին գյուղական բնակավայրերում ծրագրեր են իրականացվում,  որոնք խթանում են գյուղացու աշխատանքը: Նա որպես օրինակ նշեց կոոպերացիաների ստեղծումը, որը, կարծես թե, վերականգնում է գյուղացու հավատը: Նրա խոսքերով, պետք է հաշվի առնեն գյուղացու շահը. «Մի գործարար իր բիզնեսի համար ՀԷԿ է կառուցում եւ գյուղացու հողերն ունենում են ոռոգման խնդիր գյուղացու ջուրը կտրում են, գյուղացին ինչո՞վ ջրի»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30